Գայ Ռիչի
բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիտ և պրոդյուսեր / From Wikipedia, the free encyclopedia
Գայ Ռիչի (անգլ.՝ Guy Ritchie, սեպտեմբերի 10, 1968(1968-09-10)[1][2][3][…], Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4], բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիտ և պրոդյուսեր։ Նա թողել է միջնակարգ դպրոցն ու կինոարտադրության բնագավառում աշխատանք ստացել 1990-ական թվականների կեսերին։ 1995 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ 20 րոպեանոց կարճամետրաժ կինոնկար. այն դրական տպավորություն է թողել ներդրողների վրա, և նրանց օգնությամբ Գայ Ռիչին նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» (անգլ.՝ «Lock, Stock and Two Smoking Barrels», 1998) քրեական կատակերգությունը։ Հետագայում նա ստեղծել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մեծ խաղագումար» (անգլ.՝ Snatch, 2000), «Ատրճանակ» (2005), «Ռոքնռոլլա» (2008), «Շերլոկ Հոլմս» (2009) և «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը» (2011)։
Գայ Ռիչի անգլ.՝ Guy Ritchie | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1968(1968-09-10)[1][2][3][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Sibford School?, Stanbridge Earls School? և Windlesham House School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[5] |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ձեռնարկատեր, ձյուդոիստ և ռեժիսոր |
Ոճ(եր) | դրամա և սև հումոր |
Ամուսին | Ջեքի Էյնսի |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0005363 |