Գայոս Մուսոնիոս Ռուֆոս
From Wikipedia, the free encyclopedia
Գայոս Մուսոնիոս Ռուֆոս (լատին․՝ Gaius Musonius Rufus, 25[1], Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա - 95[1]), հռոմեացի փիլիսոփա. ստոիկյան դպրոցի ներկայացուցիչ[2]։ Ուսուցանել է Հռոմում Ներոն կայսեր օրոք, մ.թ. 65 թվականին արտաքսվել է, վերադարձել է քաղաք Ներոնի գահընկեցությունից հետո։ Նորից արտաքսվել է Հռոմից Վեսպասիանոս կայսեր օրոք, վերադարձել է Հռոմ կայսեր մահից հետո։ Նրա երկերից և դասախոսություններից պահպանվել են միայն ծաղկաքաղ հատվածներ մ.թ. V դարի հույն հեղինակ Ստոբեոսի մոտ։ Մուսոնիոս Ռուֆոսի փիլիսոփայությունը մեծ ազդեցություն է ունեցել ուշ անտիկ և քրիստոնյա հեղինակների վրա։ Էպիկտետոսի ուսուցիչն է։
Գայոս Մուսոնիոս Ռուֆոս լատին․՝ Gaius Musonius Rufus | |
---|---|
Ծնվել է | 25[1] Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա |
Մահացել է | 95[1] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուղղություն | Ստոիցիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1] |
Աշակերտներ | Էպիկտետոս |
Gaius Musonius Rufus Վիքիպահեստում |
Մուսոնիոս Ռուֆուսը ավելի շատ ուշադրություն է դարձրել բարոյագիտության և ոչ բնափիլիսոփայության ու տրամաբանության վրա։ Նրա փիլիսոփայական հայացքները մոտ են Էպիկտետոսին, սակայն առավել իրապաշտ և սոցիալական ուղղվածության է` բաղկացած է կոնկրետ կենցաղային առօրյա իրավիճակներում վարվեցողության կանոններից։ Նրա կենտրոնական համոզմունքն է, որ բոլոր մարդիկ ունեն առաքինի կյանք վարելու նախադրյալներ։