Գլազգոյի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Գլազգոյի համալսարան (անգլ.՝ University of Glasgow), Շոտլանդիայի ամենամեծ համալսարանն է։ Ընդգրկված է Մեծ Բրիտանիայի առաջատար գիտահետազոտական հաստատությունների հեղինակավոր «Ռասսել» խմբում, համալսարանական Universitas 21 միջազգային ցանցում, որի հիմնադիր անդամներից է։ Հիմնադրվել է 1451 թվականին Հռոմի պապ Նիկողայոս V-ի թույլատրագրով (բուլլայով)։ Իր վաղեմությամբ 4-րդ է անգլիական համալսարանների շարքում։ 2013 թվականին տվյալներով Անգլիայում 9-րդ, իսկ ողջ աշխարհում 51-րդն է լավագույն համալսարանների թվում, ընդ որում՝ տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույն համալսարանների 1 տոկոսի մեջ[12]։ Այստեղ ուսանում են աշխարհի 140 երկրներից եկած 25 հազարից ավելի ուսանողներ[13]։
Գլազգոյի համալսարան անգլա-շոտլ.՝ Oilthigh Ghlaschu | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Via, Veritas, Vita |
Հիմնադրված է | 1451 |
Ռեկտոր | Էդվարդ Սնոուդեն[1] |
Ուսանողներ | 23․357 |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[2], ORCID[3][4], Digital Preservation Coalition[5], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[6][7], ArXiv[8], Guild of European Research-Intensive Universities?[9], Partnership of a European Group of Aeronautics and Space Universities? և Committee on Publication Ethics?[10] |
Գույներ | սև և ոսկեգույն |
Երկիր | Միացյալ Թագավորություն[11] |
Տեղագրություն | Գլազգո |
Կայք | gla.ac.uk |
University of Glasgow Վիքիպահեստում |
Համալսարանի կարգախոսն է՝ «Ուղի, ճշմարտություն, կյանք» («Via, Veritas, Vita»)
Գլազգոյի համալսարանի շրջանավարտներից են ականավոր այնպիսի դեմքեր, ինչպիսիք են տնտեսագիտության հայր Ադամ Սմիթը[14], Ջոն Բայերդը Ուիլյամ Թոմսոնը (լորդ Կելվին), Ջեյմս Ուատտը, Շոտլանդիայի առաջին վարչապետը, Մեծ Բրիտանիայի վարչապետներից երեքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկը՝ Ջեյմս Ուիլսոնը[15], Նոբելյան մրցանակի մի շարք դափնեկիրներ...
Համալսարանի գրադարանում առանձնացված է մի հատուկ բաժին, որտեղ ամփոփված են հին, հազվագյուտ, եզակի գրքեր, այդ թվում՝ միջանադարյան և Վերածննդի դարաշրջանի ձեռագրեր, որոնք միջազգային նշանակություն ունեն։