Գրաուբյունդեն
From Wikipedia, the free encyclopedia
Գրաուբյունդեն կամ Գրիզոնս (գերմ.՝ Kanton Graubünden, [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡraʊˈbʏndn̩]]] ( լսել), [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɡʁaʊˈbʏndn̩]]] ( լսել)
- ռոմանշ.՝ chantun Grischun Կաղապար:IPA-rm
- իտալ.՝ Cantone dei Grigioni [ɡriˈdʒoːni]
- ֆր.՝ canton des Grisons ), կանտոն Շվեյցարիայի ծայր արևելքում, այդ երկրի ամենաընդարձակ կանտոնը։ Սահմանակից է Իտալիային, Ավստրիային, Լիխտենշտեյնին։ Գերմաներեն Graubünden անվանումը թարգմանաբար նշանակում է «Մոխրագույն լիգա» և առնչվում է 1450 ու 1471 թվականներին «Աստծո տուն», «Մոխրագույն» և «Տասը յուրիսդիկցիաներ» լիգաների միության արդյունքում կանտոնի կազմավորմանը[2], որը 1496 թվականին մտել է հին շվեյցարական համադաշնության կազմի մեջ[3], իսկ որպես ուրույն վարչական միավոր պաշտոնապես ճանաչվել 1524 թվականի սեպտեմբերի 23-ին[4]։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ այս կանտոնը բնօրրան է համարվում Շվեյցարիայի երեք էթնիկ ու լեզվական խմբերի՝ շվեյցարական գերմաներենը, շվեյցարական իտալերենը և ռոմանշերենը իրենց մայրենի լեզուն համարողների համար։ Գրաուբյունդենը միակ կանտոնն է, որտեղ պաշտոնականի կարգավիճակ ունեն երեք լեզու, ինչպես նաև՝ միակ կանտոնը, որտեղ ռոմնշերենին շնորհված է պաշտոնական լեզվի կարգավիճակ։
Արագ փաստեր Գրաուբյունդեն, Երկիր ...
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Southeastern Switzerland? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Քուր (Շվեյցարիա) | ||||
Ամենաբարձր կետ | Բեռնինա | ||||
ԲԾՄ | 585 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Grisons? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներենի շվեյցարական տարբերակ, ռոմանշերեն և իտալերեն | ||||
Բնակչություն | 198 379 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 7105,39 կմ² | ||||
Հիմնադրված է | 1496 թ. | ||||
Սահմանակցում է | Տիչինո, Գլարուս (կանտոն), Ուրի, Սանկտ Գալլեն, Ֆորալբերգ, Տիրոլ, Լոմբարդիա, Բոլցանո, Տրենտինո Ալտո Ադիջե, Կոմո, Սոնդրիո, Gravedona ed Uniti?, Լիվո և Դոսո դել Լիրո | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-GR | ||||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||||
gr.ch | |||||
Փակել