Ուրի (Շվեյցարիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ուրի (գերմ.՝ Kanton Uri [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈuːʁi]]] ( լսել)), Շվեյցարիայի ներկայիս 26 կանտոններից և Շվեյցարիայի Համադաշնության հիմնադիր կանտոններից մեկը։ Լեգենդար Վիլհելմ Տելլը այստեղ է մեծացել և սխրագործել:Այստեղ է գտնվում պատմական Ռյութլին, որտեղ հիմնադրվել, երդմամբ կնքվել է շվեյցարական համադաշնությունը։ Կանտոնը գտնվում է Շվեյցարիայի կենտրոնական մասում, Սեն Գոթարդի լեռնանցքի և Լյուցեռնի լճի միջև։ Ներառում է Ռոյս գետի հովիտը։ Զբաղեցնում է 1076.4 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարչական կենտրոնը Ալտդորֆ քաղաքն է։
Արագ փաստեր Ուրի, Երկիր ...
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Կենտրոնական Շվեյցարիա և Waldstätte? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Ալտդորֆ (Ուրի) | ||||
Ամենաբարձր կետ | Dammastock? | ||||
ԲԾՄ | 447 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Landrat of Uri? | ||||
Պաշտոնական լեզուներ | գերմաներենի շվեյցարական տարբերակ | ||||
Բնակչություն | 36 433 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 1076,57 կմ² | ||||
Հիմնադրված է | 1291 թ. | ||||
Սահմանակցում է | Գրաուբյուդեն, Տիչինո, Վալե, Բեռն, Օբվալդեն, Նիդվալդեն, Գլարուս (կանտոն) և Շվից | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | CH-UR | ||||
Ավտոմոբիլային կոդ | UR | ||||
ur.ch(գերմ.) | |||||
Փակել