Դամասկոսի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Դամասկոսի համալսարան (արաբ․՝ جامعة دمشق, Jāmi‘atu Dimashq), Սիրիայի ամենամեծ և ամենահին համալսարանը, որը գտնվում է Դամասկոսում, համալսարանական տարածքներ ունի Սիրիայի այլ քաղաքներում։ Հիմնադրվել է 1923 թվականին Բժշկագիտության դպրոցի (հիմնադրվել է 1903 թվականին) և Իրավագիտական ինստիտուտի (հիմնադրվել է 1913 թվականին) միավորման արդյունքում։ Մինչև 1958 թվականը կոչվել է «Սիրիայի համալսարան», սակայն Հալեպի համալսարանի հիմնադրումից հետո անվանումը փոխվել է։ Սիրիայում կան 9 հանրային և ավելի քան 10 մասնավոր համալսարաններ։
Դամասկոսի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1923 |
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] |
Երկիր | Սիրիա |
Տեղագրություն | Դամասկոս |
Կայք | damascusuniversity.edu.sy(արաբ.) և damascusuniversity.edu.sy/index.php?lang=2(անգլ.) |
University of Damascus Վիքիպահեստում |
Դամասկոսի համալսարանն ունի մի քանի ֆակուլտետներ, բարձրագույն և միջանկյալ ինստիտուտներ, բուժքույրական դպրոց։ Ինստիտուտներից մեկը, որն արաբական աշխարհում ամենամեծ հաստատությունն է, մասնագիտացած է օտարերկրացիներին արաբերեն սովորեցնելու գործում[2]։