Դավիթ Ա Արամոնեցի
From Wikipedia, the free encyclopedia
Տե՛ս նաև՝ Դավիթ (այլ կիրառումներ)
Դավիթ Ա Արամոնեցի (ծ. թ. անհայտ, գ. Արամոնք (այժմ՝ գ. Արամուս, Հայաստանի Կոտայքի մարզում) – 741, Արամոնք, թաղվել է Արամոնքի հայրապետանոցում), Ամենայն հայոց կաթողիկոս 728 թ-ից առ 741 թ։ Կաթողիկոսական գահին Դավիթ Ա Արամոնեցուն նախորդել է Հովհաննես Գ Օձնեցին, հաջորդել՝ Տրդատ Ա Ոթմսեցին։ Դառնալով կաթողիկոս՝ տեղափոխել է իր նստավայրը Դվինից հայրենի գյուղ՝ Արամուս, որտեղ կառուցել է եկեղեցի և հայրապետանոց։ Նրա հայրապետության շրջանն աչքի չի ընկել նշանավոր գործերով, ուստի և չի արժանացել պատմիչների առանձնակի ուշադրությանը[2]։