Դեբեդ
գետ Վրաստանում և Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Դեբեդ (վրաց.՝ დებედა), գետ Հայաստանի Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից[1]։ Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, աջից թափվում է Խրամ գետը[2][3]․ Կուրի ավազանի գետ է[1]։ Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ)[4], ավազանը՝ 4080 կմ², որից 3790 կմ²՝ Հայաստանում։ Գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները[5]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեբեդ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Դեբեդ, Բնութագիր ...
Դեբեդ | |
---|---|
Դեբեդ գետն Ալավերդի քաղաքում (29.07.2023) | |
Բնութագիր | |
Երկարություն | 178 կմ |
Ավազանի մակերես | 4050 կմ² |
Ջրի ծախս | 29,7 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Դսեղ |
Գետաբերանի տեղակայում | Խրամ |
Կոորդինատներ | 40°57′26″ հս․. լ. 44°37′57″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ծոփագետ, Կաճաճկուտ, Կիստում, Մարց, Նահատակ, Շնող, Սուրբկարապետիջուր, Ալավերդի, Բարդուտ, Բաբաջան, Ձորագետ, Փամբակ, Արճիս, Աչեր, Բերդաջուր, Երիցվանք և Լալվար |
Երկիր | Վրաստան և Հայաստան |
Երկրամաս | Քվեմո Քարթլիի մարզ և Լոռու մարզ |
Փակել