Մարց (գետ)
գետ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Մարց կամ Մարցիգետ (Մարցագետ)[1], գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի Պաղակն լեռնագագաթի հարավային լանջերից՝ մոտ2000 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը՝ 252 կմ2։ Անտառապատ ձորով հոսում է հարավ-արևմուտք, ապա՝ հյուսիս-արևմուտք, Թումանյան քաղաքի մոտ միախառնվում Դեբեդին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարց (այլ կիրառումներ)
Մարց | |
---|---|
Մարց գետի կիրճը | |
Բնութագիր | |
Երկարություն | 29 կմ |
Ավազանի մակերես | 252 կմ² |
Ջրի ծախս | 2,47 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Պաղակն |
Գետաբերանի տեղակայում | Դեբեդ |
Կոորդինատներ | 40°55′15″ հս․. լ. 44°46′57″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Սարիաղբյուր, Ահնիձոր և Աթան |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ |
Մարցի հիմնական վտակներն են Սարիաղբյուրը, Ահնիձորը և Աթանը։
Սնումը հիմնականում անձրևային (42 %) և հալոցքային (32 %) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 68 %-ը[2]։
Տարեկան միջին ծախսը 2,47 մ3/վ է, հոսքը՝ 77,5 մլն մ3 (Թումանյան քաղաք)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[3][4]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «լավ»[5]։