Դրեյքի նեղուց
From Wikipedia, the free encyclopedia
Դրեյկի նեղուց (Drake Strait), նեղուց Հրո Երկիր կղզիախմբի և Հարավային Շետլանդական կղզիների միջև։ Անվանվում է 1578 թվականին նեղուցով անցած Ֆրենսիս Դրեյկի պատվին։ Միացնում է Հարավային օվկիանոսի ջրերը (մինչև 2000 թվականը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների)։ Նեղուցի հյւսիսում գտնվում Հարավային Ամերիկայի մայրցամաքի և Ամերիկա աշխարհամասի ամենահարավային կետը՝ Հրո Երկիր կղզիախմբի Դիեգո Ռամիրես կղզիները և Հորն հրվանդանը, իսկ հարավից՝ Հարավային Շետլանդական կղզիները (Անտարկտիդա)։ Երկրագնդի ամենալայն նեղուցն է (900-950 կմ), ամենանեղ մասը՝ 820 կմ է։ Համարվում է նաև ամենախոր նեղուցը, խորությունը մինչև 5840 մ։ Հաճախակի են փոթորիկները։ Հարավային մասը ձմռանը ծածկվում է լողացող սառույցներով։ Ամռանը շատ են այսբերգները։
Արագ փաստեր Դրեյկի նեղուց, Երկիր ...
Դրեյկի նեղուց | |
---|---|
Drake Passage (en) Pasaje de Drake (es) | |
Նեղուցի տեսարանը Հորն հրվանդանում | |
Երկիր | Հարավային օվկիանոս |
Բաժանում է | Հրո Երկիրը և Հարավային Շետլանդական կղզիները |
Առավելագույն խորություն | մոտ 5500 մ մ |
Լայնություն | 950 կմ |
Փակել