Հրո երկիր (կղզեխումբ)
From Wikipedia, the free encyclopedia
Հրո երկիր[1] կղզեխումբ (իսպ.՝ Tierra del Fuego [ˈtjera ðel ˈfweɣo]), Հարավային Ամերիկայի ամենահարավային կղզեխումբ, որի կազմի մեջ է ներառվում ավելի քան 40 հազար կղզիներ։ Կղզեխմբի ընդհանուր մակերեսը կազմում է 73 753 կմ², որից 47 992 կմ²-ը զբաղեցնում է կղզեխմբի գլխավոր կղզին՝ համանուն կղզին՝ Հրո երկիրը։
Արագ փաստեր Հրո երկիր, Տեսակ ...
Հրո երկիր | |
---|---|
Տեսակ | կղզիների խումբ |
Երկիր | Չիլի և Արգենտինա |
Վարչատարածքային միավոր | Մագալանես և Չիլիական Անտարկտիկա և Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ |
Մասն է | Պատագոնիա |
Մակերես | 73 753 կմ² |
Ամենաբարձր կետը | Monte Shipton? |
Բնակչություն | 135 000 մարդ (2010) |
Փակել
Կղզեխմբի մեծ մասն ընկած է Չիլիի և մտնում է Մագալյանես ի լա Անտարկտիկա Չիլենա շրջանի կազմի մեջ։ Իսլա Գրանդե կղզին բաժանված է Չիլիի և Արգենտինայի միջև, որտեղ այն մտնում է Հրո երկիր, Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ նահանգի մեջ։