Զգացմունք և բանականություն
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Զգացմունք և բանականություն (անգլ.՝ Sense and Sensibility), անգլիացի վիպագիր Ջեյն Օսթինի վեպ։ Վեպը հրատարակվել է մի անանուն տիկնոջ կողմից, որ հիշատակվում է տիտղոսաթերթում՝ հեղինակի անվան փոխարեն։ Այստեղ պատմվում է Դաշվուդ քույրերի մասին, Էլինորի (19 տարեկան) և Մերիանի (16 տարեկան)։ Նրանք նաև ունեն մի ժլատ, ավագ խորթ եղբայր՝ Ջոնը, և կրտսեր քույր Մարգարեթը (13 տարեկան)։
Զգացմունք և բանականություն անգլ.՝ Sense and Sensibility, ֆր.՝ Raison et Sentiments և ֆր.՝ Le Cœur et la raison | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ջեյն Օսթին |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Անգլիա |
Կերպարներ | Elinor Dashwood?, Էդվարդ Ֆերրաս, Մերիան Դաշվուդ, Գեներալ Բրանդոն և John Willoughby? |
Հրատարակչություն | Thomas Egerton? |
Հրատարակվել է | 1811 |
Հաջորդ | Հպարտություն և նախապաշարմունք |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/jane-austen/sense-and-sensibility |
Sense and Sensibility |
Երեք Դաշվուդ քույրերը իրենց այրիացած մոր հետ լքում են այն կալվածքը, որտեղ մեծացել են՝ Նորլանդը, քանի որ ըստ կտակի՝ կալվածքը ժառանգել էր պարոն Դաշվուդի առաջին ամուսնությունից ծնված որդին։ Արդեն չորս Դաշվուդ կանայք նոր տան կարիք ունեին։ Նրանց հնարավորություն է ընձեռվում վարձել մի համեստ տուն Բարթոն-Փարքում՝ իրենց հեռավոր ազգականի՝ Ջոն Միդլթոնի միջնորդությամբ։ Այնտեղ նրանք զգում են սեր, սիրավեպի մեջ են մտնում և մնում են կոտրված սրտով։ Վեպը ներկայացնում է կյանքը Անգլիայի հարավարևմտյան շրջաններում՝ Լոնդոնում և Սասեքսում 1792-1797 թթ․[1]։
Վեպը, որի առաջին հրատարակության 750 օրինակները վաճառվեցին 1813-ին, մեծ հաջողություն բերեց հեղինակին։ Այն երկրորդ անգամ հրատարակվեց ավելի ուշ նույն տարվա ընթացքում։ Դա առաջին աշխատանքն էր, որը վերահրատարակվեց Օսթինի մահից հետո իր իսկ անվան տակ, այլ ոչ թե կեղծանվան[2]։ Այն շարունակվել է հրատարակվել 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում և շատ անգամներ նկարազարդվել է, կրճատվել, նաև դարձել է հենք՝ թատերական ներկայացման և ֆիլմի համար[3]։