Էդիթ Պիաֆ
ֆրանսիացի երգչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Էդիթ Պիաֆ (ֆր.՝ Édith Piaf, (ֆրանսերեն: ( լսել)), (իսկական անունը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոն, դեկտեմբերի 19, 1915(1915-12-19)[2][3][4][…], Փարիզ[5] - հոկտեմբերի 10, 1963(1963-10-10)[2][3][6][…], Գրաս[7]), ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, կաբարեների կատարող, դերասանուհի, հայտնի է որպես Ֆրանսիայի ազգային և միջազգային տաղանդավոր երգչուհի[13]։
Էդիթ Պիաֆ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Édith Piaf |
Ի ծնե անուն | ֆր.՝ Édith Giovanna Gassion[1] |
Նաև հայտնի է որպես | Édith Piaf |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1915(1915-12-19)[2][3][4][…] Փարիզ[5] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1963(1963-10-10)[2][3][6][…] (47 տարեկան) Գրաս[7] |
Գերեզման | Պեր Լաշեզ[8] և Grave of Gassion-Piaf |
Ժանրեր | շանսոն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, ստուդիական երաժիշտ, Շանսոնիե, փողոցային կատարող և երգերի հեղինակ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1935-1963 |
Լեյբլ | Capitol Records, Pathé-Marconi?, Columbia Records, Polydor Records և Philips Records |
Անդամակցություն | Ancient Mystical Order Rosae Crucis?[9] |
Ամուսին | Ժակ Պիլս[10] և Թեոֆանիս Լամբուկաս[11] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Édith Piaf Վիքիպահեստում |
Պիաֆի մատուցած երաժշտությունը հաճախ ինքնակենսագրական բնույթ ուներ։ Պիաֆը մասնագիտացված էր շանսոն ժանրում, կատարում էր սիրային տխուր բալլադներ կորստի և թախիծի մասին։ Ամենահայտնի երգերն են «La Vie en rose»-ը (1946), «Non, je ne regrette rien»-ը (1960), «Hymne à l'amour»-ը (1949), «Milord»-ը (1959), «La Foule»-ը (1957), «L'Accordéoniste»-ը (1940) և «Padam, padam...»-ը (1951)։
Մահից հետո (1963 թ․) Պիաֆը հիշատակվել է մի քանի կենսագրականներում և ֆիլմերում, որոնցից են 2007 թվականի օսկարակիր «Վարդագույն կյանք» (ֆր.՝ La Vie en rose) ֆիլմը։ Այսպիսով Պիաֆը դարձել է 20-րդ դարի ամենանշանավոր կատարողներից[14]։