Էդմոնդ Բյորկ
From Wikipedia, the free encyclopedia
Էդմոնդ Բյորկ (հունվարի 12, 1729(1729-01-12)[3][4][5][…], Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1] - հուլիսի 9, 1797(1797-07-09)[3][6][4][…], Բիկոնսֆիլդ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1]), անգլիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա և հրապարակախոս։ Համարվում է դասական պահպանողականության «հայրը»։ Բյորկն առաջադրում է հետևյալ սկզբունքները,
Էդմոնդ Բյորկ Edmund Burke | |
Կուսակցություն՝ | Վիգեր և Rockingham Whigs? |
---|---|
Կրթություն՝ | Թրինիթի քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող և քաղաքագետ |
Դավանանք | Իռլանդիայի եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 12, 1729 |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիայի թագավորություն[1] |
Վախճանի օր | հուլիսի 9,1797 |
Վախճանի վայր | Բիկոնսֆիլդ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
Դինաստիա | House of Burgh? |
Քաղաքացիություն | Իռլանդիայի թագավորություն |
Ամուսին | Jane Mary Nugent?[2] |
Ինքնագիր | |
ա) «այն, ինչ կարելի է չփոխել, պետք չէ, փոխել»,
բ) հափսա «հնության իրավունքի» և ժողովրդի ավանդույթների նկատմամբ,
գ) դասակարգերի և սոցիալական խավերի միջև սահմանագաաման անհրաժեշտությունը սոցիալական կայունուրյան հասաատման համար,
դ) ազատությունր անհնար է առանց մասնավոր սեփականության գոյության, իսկ հասարակությունը դատապարտված է կործանման,
ե) մարդը որպես անկատար և անբան էակ ենթակա է մեղսավոր վարքի և այլն։
Որպես եվրոպական Լուսավորականության և ֆրանսիական հեղափոխության հակառակորդ Բյորկն ապացուցում է, որ հասարակական կյանքը հիմնված է ավանդույթների, սովորույթների, բարոյական ու նյութական արժեքների վրա՝ ժառանգված նախորդ սերունդներից և փոխկապակցված միմյանց հետ։ Կայունությունը, հավասարակշռությունը, աստիճանական նորացումը այն սկզբունքներն են, որոնց պետք է հետևի հասարակությունը։ Միայն այս դեպքում է ապահովվում նրա ապագան։ Բյորկը հայ ազատագրական պայքարի գաղափարախոս և գործիչ Հովսեփ Էմինի ընկերներից ու հովանավորներից էր։