Մեծ Բրիտանիայի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Բրիտանիայի թագավորություն (անգլ.՝ Kingdom of Great Britain), կամ Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորություն (անգլ.՝ the United Kingdom of Great Britain)[1], պետություն, որը գտնվում էր Արևմտյան Եվրոպայում և ձևավորվել է Շոտլանդիայի և Անգլիայի թագավորությունների միաձուլման արդյունքում՝ համաձայն 1707 թվականի միության ակտի։ Այսպես է կոչվել 1707-1800 թվականներին։ Եղել է Բրիտանական կայսրության մայրաքաղաք։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիայի թագավորություն | |||||
բրիտանական անգլերեն՝ United Kingdom of Great Britain | |||||
| |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Մեծ Բրիտանիայի թագավորություն | ||||
Ներքին բաժանում | Անգլիա, Շոտլանդիա և Ուելս | ||||
Հիմնադրված է | մայիսի 1 (12), 1707 թ. | ||||
Մակերես | 230 977 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | անգլերեն | ||||
Բնակչություն | 10 500 000 մարդ (1800) | ||||
| |||||
1603-1707 թվականների ընթացքում Անգլիան և Շոտլանդիան ունեին տարբեր խորհրդարաններ և կառավարություններ։ Երկու խորհրդարանների կողմից Միության ակտի հաստատումից հետո՝ 1707 թվականի մայիսին, շոտլանդական խորհրդարանը լուծարվեց, և երկիրը ղեկավարում էին նոր միասնական խորհրդարանն ու կառավարությունը, որը գտնվում էր Լոնդոնի Ուեսթմինսթեր քաղաքում։ Միավորված խորհրդարանում ընդգրկվել են Շոտլանդիայից Համայնքների պալատի 16 պերեր և խորհրդարանի 45 ներկայացուցիչներ։
Միացյալ թագավորության առաջին տարիները նշանավորվեցին յակոբական ապստամբություններով, որոնք ավարտվեցին 1746 թվականին Կալոդենի ճակատամարտում Ստյուարտների պարտությամբ։ Ավելի ուշ՝ 1763 թվականին, Յոթնամյա պատերազմում տարած հաղթանակը հանգեցրեց Բրիտանական կայսրության լիակատար տիրապետությանը՝ ավելի քան մեկ դար դառնալով համաշխարհային տերություն, որը պետք է դառնար պատմության մեջ ամենամեծ կայսրությունը։
1801 թվականի հունվարի 1-ից Իռլանդիայի հետ միավորվելու արդյունքում Մեծ Բրիտանիան վերածվել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորության[2]։