Էդուարդ Ավագ
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Ավագ (անգլ.՝ Edward the Elder, հունիս 874[1], Վանտեջ, Մերսիա - հուլիսի 17, 924[2], Ֆամդոն, Չեշիր, Մերսիա), Անգլիայի արքա 899 կամ 901 - 924 թվականներ։ Դարձել է թագավոր իր հոր՝ Ալֆրեդ Մեծի մահից հետո 899 թվականին։ Նրա նստավայրն էր Վինչեսթերը, Վեսեքսի նախկին մայրաքաղաքը։ Նա նվաճեց արևելյան հողերը և Արևելյան Անգլիան դաներից 917 թվականին և դարձավ Մերսիայի կառավարիչը 918 թվականին։
Էդուարդ Ավագ | |
---|---|
Ծնվել է՝ | հունիս 874[1] |
Ծննդավայր | Վանտեջ, Մերսիա |
Մահացել է՝ | հուլիսի 17, 924[2] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆամդոն, Չեշիր, Մերսիա |
Վինչեսթերի մայր տաճար | |
Երկիր | Ուեսեքս |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
գերիշխան | |
Հայր | Ալֆրեդ Մեծ[3] |
Մայր | Ealhswith?[3] |
Երեխաներ | Էթելսթան[2][3], Eadgifu of Wessex?[3], Էտելվիրդ[3], Էդիթ[3], Էդվին[2][3], Էդմունդ I[3], Էդրեդ[2][3], Eadburh of Winchester?[2][3], Eadhild?[3], Edith of Polesworth?[2][3], Alfred?[2], Eadgifu?[2][3], Eadflæd?[2], Æthelhilda (?)?[2], Ælfgifu?[2][3], Elfleda (?)?[2] և Ethelfleda?[2] |
Նրան շնորհվել է «Anglorum Saxonum rex»-ի կամ «Անգլո-սաքսերի արքա» տիտղոսը[4]։ Նա այս տիտղոսով երկրորդ արքան էր, քանի որ տիտղոսը ստեղծել էր Ալֆրեդը[4] Edward's coinage reads "EADVVEARD REX."[5]: Ժամանակագիրները գրում են, որ ամբողջ Անգլիան համարում էր Էդվարդին լորդ 920 թվականին[6]։ Բայց այն փաստը, որ Յորքը շարունակում էր արտադրել իր սեփական մետաղադրամը, խոսում էր այն մասին, որ Էդուարդը չէր հանդիսանում հեղինակություն վիկինգներին ենթակա Նորթումբրիայում[7]։ Էդուարդի «ավագ» մականունը առաջին անգամ օգտագործվել էր Վուլֆստանի Սրբ. Ադելվոլդի կյանքը (մոտ 996) գրքում, որպեսզի նրան տարբերի ավելի ուշ կառավարած Էդվարդ Տառապյալից։