Էլեոնոր Էվելինգ
From Wikipedia, the free encyclopedia
Ջենի Ջուլիա Էլեոնոր Մարքս (անգլ.՝ Jenny Julia Eleanor Marx, հունվարի 16, 1855(1855-01-16)[1], Սոհո, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 31, 1898(1898-03-31)[1], Sydenham, Միացյալ Թագավորություն), հայտնի նաև Էլեոնոր Էվելինգ անվամբ, սոցիալիստ ակտիվիստ, Կարլ Մարքսի կրտսեր դուստրը, 1884 թվականից՝ անգլիացի սոցիալիստ Էդուարդ Էվելինգի կինը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)
Էլեոնոր Էվելինգ անգլ.՝ Eleanor Aveling | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1855(1855-01-16)[1] |
Ծննդավայր | Սոհո, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 31, 1898(1898-03-31)[1] (43 տարեկան) |
Մահվան վայր | Sydenham, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Marx Memorial Library, Հայգեյթ գերեզմանատուն և Tomb of Karl Marx |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | հասարակական ակտիվիստ, թարգմանչուհի, գրող, արհմիութենական գործիչ, քաղաքական գործիչ, գրական թարգմանիչ և սուֆրաժիստ |
Ծնողներ | հայր՝ Կարլ Մարքս[2], մայր՝ Ժեննի Մարքս[2] |
Կուսակցություն | Social Democratic Federation?, Socialist League? և Independent Labour Party? |
Eleanor Marx Վիքիպահեստում |
Հանդիսանում է Սոցիալիստական լիգայի (1884) և Անկախ բանվորական կուսակցության (1893) հիմնադիրներից։ Գլխավորել է Լոնդոնի դոկերների (1889) և գազի ձեռնարկությունների բանվորների (1889) գործադուլները։ Մասնակցել է II Ինտերնացիոնալի I կոնգրեսի նախապատրաստմանը, եղել է 1891 և 1893 թվականների կոնգրեսների պատվիրակ։
Հրատարակության է պատրաստել հոր մի շարք աշխատությունները։