Էստոնիայի ինքնիշխանության հռչակագիր
From Wikipedia, the free encyclopedia
Էստոնական ԽՍՀ-ի ինքնիշխանության հռչակագիրը (էստ․՝ Deklaratsioon Eesti NSV suveräänsusest) ընդունվել է 1988 թվականի նոյեմբերի 16-ին[1] Էստոնիայի ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից, երբ մերձբալթյան պետություններում ընթանում էր Երգող հեղափոխությունը։ Հռչակագիրով հաստատում էր ինքնիշախնություն և էստոնական օրենքների գերակայությունը Խորհրդային Միության օրենքների նկատմամբ[2][3]։ Հռչակագրով հաստատվում էր, որ բոլոր բնական ռեսուսները երկրի սահմաններում գտնվող՝ հողերը, ներքին ջրերը, անտառները, օգտակար հանածոները և արդյունաբերական արտադրության միջոցները, գյուղատնտեսությունը, կառուցապատումը, պետական բանկերը, տրանսպորտը և այլն պատկանում են Էստոնիայի ժողովրդին[2]։ Էստոնիայում նոյեմբերի 16-ը նշվում է որպես «Վերածննդի օր» (էստ․՝ Taassünni päev)[4]։