Թեյսպ
From Wikipedia, the free encyclopedia
Թեյսպ (հուն․՝ Τεΐσπης) կամ Չիշպիշ (հին պարսկ.՝ 𐎨𐎡𐏁𐎱𐎡𐏁[1], Čišpiš[2]), պարսից Աքեմենյան թագավոր (675—Ք․ա․640), Աքեմենի որդի։ Համադանում հայտնաբերված ոսկե թիթեղներին նշված է, որ նա կրել է «Անշանի մեծ թագավոր» տիտղոսը[3]։ Եղած տվյալների համաձայն` նրա որդիներն են եղել ինչպես Կյուրոս I-ը՝ Կյուրոս II Մեծի պապը, այնպես էլ Արիարամնան` Դարեհ Մեծի նախապապը։ Ք.ա. 17֊րդ դարի փաստաթղթերի համաձայն` Թեյսիպը, որը Էլամից կախյալ վիճակում էր գտնվում, այն բանից հետո, երբ ազատագրվել է մեդիական լծից և ընդարձակել իր ոչ մեծ թագավորությունը, գրավել է էլամական Անշան քաղաքը։ Նրան հաջորդել է նրա երկրորդ որդին` Կյուրոսը։ Շմիտի կարծիքով, Չիշպիշ անունը իրանական ծագում ունի, միայն թե նրա ստուգաբանությունն անհայտ է։ Այս անունը ստուգաբանությամբ կապված է նաև հինխուրիտական աստծո՝ Թեշուբի հետ։