Թուրինջ
From Wikipedia, the free encyclopedia
Թուրինջ, նաև՝ գրեյպֆրուտ (լատին․՝ Cītrus paradīsi)[1], մերձարևադարձային մշտադալար բույս։ Սատապազգիների (լատին․՝ Rutaceae) ընտանիքի, ցիտրուսայինների ցեղին պատկանող մշտադալար ծառ։ Պտուղը կլոր է, հասնում է 10-15 սմ տրամագծի[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուրինջ (այլ կիրառումներ)
Թուրինջ | |
Թուրինջ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Սատապազգիներ (Rutaceae) |
Ենթաընտանիք | Aurantioideae |
Տրիբա | Citreae |
Ցեղ | Ցիտրուսայիններ (Citrus) |
Տեսակ | Թուրինջ (C. paradisi) |
Միջազգային անվանում | |
Citrus paradisi Macfad., 1830 |
Առաջին անգամ թուրինջը աշխարհին ծանոթ է եղել բուսաբան Գրիֆֆիտս Հյուջեսի կողմից 1750 թվականին[3][4]։ Նա բույսն անվանել է «Արգելված պտուղ»[5]։ Ավելի ուշ թուրինջը սկսել են անվանել «փոքրիկ շեդդոկո», իսկ 1881 թվականին Յամայկայում առևտրականները պտուղը վերանվանել են թուրինջ։ 1880 թվականից ԱՄՆ-ում մեծացավ թուրինջի արտադրությունը, ապա Կարիբյան ավազանում, Բրազիլիայում, Իսրայելում։ 20-րդ դարում թուրինջը համաշխարհային մրգի շուկայում դարձավ առաջատարը։
Թուրինջը իր արտաքին տեսքով նման է նարինջին, բայց ունի ավելի դառը համ։ Չնայած դրան շատ հանրագիտարաններում նշվում է նրա դիետիկ հատկանիշների մասին։
Թուրինջը ստացվել է նարնջի և պամպելմուսի խաչասերումից՝ հարյուրամյակներ առաջ Վեստ Ինդիայում։
Պտուղների հասունանալու միջին ժամանակամիջոցը մոտավորապես 9-12 ամիս է։
Թուրինջը մշակվել է Կարիբյան ծովի կղզիներում և Կենտրոնական Ամերիկայում չինացիների կողմից։ Պոմպեյլմուսի հայրենիքը Հարավ-Արևելյան Ասիան է։ Թուրինջը ջերմասեր բույս է, տարածված է արևադարձային և մերձարևադարձային տաք գոտիներում։
Փետրվարի 2-ին տարբեր երկրներում, որտեղ աճում է թուրինջ, տոնում են «Թուրինջի բերքահավաքի տոն»-ը, որը տևում է մի քանի օր։