Ժիլբեր Բեկո
ֆրանսիացի երգիչ / From Wikipedia, the free encyclopedia
Ժիլբեր Բեկո (ֆր.՝ Gilbert Bécaud, ʒil.bɛːʁ be.ko, ի ծնե Ֆրանսուա Ժիլբեր Լեոպոլդ Սիլլի/François Gilbert Leopold Silly[5] հոկտեմբերի 24, 1927(1927-10-24)[1][2][3][…], Տուլոն, Ֆրանսիա - դեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, դերասան, որը հայտնի էր «Մըսյե 100 հազար վոլտ» ("Monsieur 100.000 Volts") մականունով, որը տրվել էր նրա եռանդով, էներգիայով լեցուն կատարումների համար[6][7]։ Նրա հանրահայտ երգերից էին «Նատալի»-ն և "Et maintenant"-ը, որի անգլերեն տարբերակի ձայնագրությունը թողարկվել է 1961 թվականին What Now My Love վերնագրով և նույնպես հիթ դարձել։ Ժիլբեր Բեկոն սիրված ու հանրահայտ արվեստագետ է մնացել կես դար շարունակ։ Երբ նրան խնդրել են, որ բացահայտի իր շնորհի գաղտնիքը, ասել է. «Ծաղիկը բուսաբանության մասին պատկերացում չի ունենում» ("A flower doesn't understand botany.")[8]: Ժիլբեր Բեկոյի սիրած հանդիսասրահը Փարիզի «Օլիմպիա»-ն էր, որտեղ առաջին անգամ ելույթ է ունեցել 1954 թվականին։ Հաջորդ տարում նրա տված համերգն այդտեղ է բերել 6 հազար երաժշտասերի՝ երեք անգամ ավելի, քան համերգասրահի նստատեղերի քանակն էր։ 1997 թվականի նոյեմբերի 13-ին Ժիլբեր Բեկոն ներկա է գտնվել վերակառուցման ենթարկված «Օլիմպիա» համերգասրահի վերաբացման հանդիսավոր արարողությանը։
Ժիլբեր Բեկո | |
---|---|
Ի ծնե անուն | ֆր.՝ François Gilbert Léopold Silly |
Նաև հայտնի է որպես | François Bécaud |
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1927(1927-10-24)[1][2][3][…] Տուլոն, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | դեկտեմբերի 18, 2001(2001-12-18)[1][2][3][…] (74 տարեկան) Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Gilbert Bécaud's tomb |
Ժանրեր | շանսոն և օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, դերասան և հեղինակ-կատարող |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Capitol Records |
Կրթություն | Conservatory of Nice? |
Ամուսին | Monique Nicolas? և Kitty Bécaud? |
Պարգևներ | |
Gilbert Bécaud Վիքիպահեստում |