Իմպուլսի մոմենտ
From Wikipedia, the free encyclopedia
Իմպուլսի մոմենտ (անկյունային մոմենտ, կինետիկական մոմենտ, ուղեծրային մոմենտ, շարժման քանակի մոմենտ, պտտական մոմենտ[1][2]), ֆիզիկական մեծություն, բնութագրում է մարմնի պտույտի չափը՝ հաշվի առնելով նրա զանգվածը, ձևը և արագությունը[3][4]։
Պետք է նշել, որ պտույտը այստեղ ընկալվում է լայն իմաստով՝ ոչ միայն կանոնավոր պտույտ առանցքի շուրջը։ Օրինակ, նույնիսկ մարմնի ուղղագիծ շարժման դեպքում շարժման ուղղության վրա չընկած կամայական ենթադրական կետի նկատմամբ մարմինն ունի իմպուլսի մոմենտ։ Իմպուլսի մոմենտն ամենամեծ դերն ունի պտտական շարժման ժամանակ։ Սակայն խիստ կարևոր է բավական լայն դասի խնդիրների համար, հատկապես եթե գործ ունենք առանցքային կամ կենտրոնական համափաչության հետ։
Իմպուլսի մոմենտը կետի նկատմամբ պսևդովեկտոր է, իսկ առանցքի նկատմամբ՝ պսևդոսկալյար։
Փակ համակարգի իմպուլսի մոմենտը պահպանվող մեծություն է։