Լեդա (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Լեդա (հուն․՝ Λήδα), Յուպիտերի ուղիղ շարժմամբ անկանոն արբանյակներից է։ Նույնպես գրանցված է որպես Յուպիտեր XIII: Հայտնաբերվել է 1974 թվականին Չառլզ Կովալի կողմից Պալոմարյան աստղադիտարանում։ Հայտնաբերումը կատարվել է սեպտեմբերի 14-ին, դրան նախորդող երեք գիշերների լուսանկարների վերլուծության շնորհիվ, բոլոր երեքի վրա Լեդան դիտարկվում է[1][4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լեդա (այլ կիրառումներ)
Լեդա (Յուպիտեր XIII) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 11 սեպտեմբեր 1974[1] թ. (Չառլզ Կովալի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 20,2[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 11 160 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,16[3] |
Սիդերիկ պարբերություն | 240,92 օր (0,654 տարի)[3] |
Ուղեծրային արագություն | 3,4 կմ/վ |
Թեքվածություն | 27,46° (խավարածրի հարթության նկատմամբ) 29,01° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 10 կմ |
Մակերևույթի մակերես | ~1250 կմ2 |
Ծավալ | ~4200 կմ3 |
Զանգված | 1,1×1016 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրություն) |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0073 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,012 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | -149oC (124 K) |
Անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի սիրուհու Լեդայի պատվին[5], ում նա այցելել էր կարապի տեսքով։ Կովալը առաջարկել է ՄԱՄ-ին այս անունը 1975 թվականին[6]։
Լեդան պատկանում է Հիմալիայի խմբին, որի կազմի մեջ են մտնում հինգ արբանյակներ, որոնք պտտվում են Յուպիտերի շուրջ 11-ից 13 միլիոն կմ հեռավորության վրա, և ունեն մոտավորապես 27,5° ուղեծրի թեքում[3]։ Այս ուղեծրի էլեմենտները տրվում են 2000 թվականի հունվարի դրությամբ, սակայն դրանք փոփոխվում են Արեգակի և այլ մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում։