Լեպանտոյի ծովամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Լեպանտոյի ծովամարտ (իսպ.՝ Batalla de Lepanto, իտալ.՝ Battaglia di Lepanto, թուրքերեն՝ İnebahtı Deniz Muharebesi), ռազմական բախում Իսպանական կայսրության և Վենետիկյան հանրապետության գլխավորած Սրբազան լիգայի` մի կողմից և մյուս կողմից` օսմանյան նավատորմի միջև, որը տեղի ունեցավ 1571 թվականի հոկտեմբերի 7-ին Պատրասի ծովածոցում գտնվող Լեպանտոյի (հին Naupactus Ναύπακτος վայրի վենետիկյան տարբերակը, օսմանյան տարբերակով` İnebahtı) ռազմածովային բազայի մոտ։ Սրբազան լիգան կազմված էր եվրոպական մերձծովյա կաթոլիկ երկրներից` Հռոմի պապ Պիոս V-ի ջանքերով, և որի ռազմական ուժերի հրամանատարն էր Հռոմեական սրբազան կայսրության կայսր Կառլոս V-ի ապօրինածին որդի Խուան Ավստրիացին[6]։ Լեպանտոյի ծովամարտը Արևուտքի պատմությունում թիանավերի մասնակցությամբ մեծագույն ծովային ճակատամարտն էր` հին աշխարհից ի վեր[7], որին մասնակցում էր ավելի քան 400 ռազմանավ։ Սրբազան լիգան ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ, ինչը ազդարարեց միջերկրածովյան տարածաշրջանում օսմանյան ռազմական ծավալման փուլի ավարտը[8]։
Թվական | 1571 |
---|---|
Մասն է | Օսմանա-վենետիկյան պատերազմ (1570-1573) և Օսմանա-հաբսբուրգյան պատերազմներ |
Վայր | Լեպանտո, Հոնիական ծով |
Արդյունք | Սրբազան դաշինիքի վճռական հաղթանակ |
Հակառակորդներ | |
Սրբազան լիգա։ Պապական մարզ Վենետիկի հանրապետություն Ջենովա Տոսկանա Պարմա Սավոյան դքսություն Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ Սրբազան Հռոմեական կայսրություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Դոն Խուան Ավստրիացի | Մյուեզզինզադե Ալի փաշա |
Կողմերի ուժեր | |
212 նավ[1] 6 գալեաս | 251 նավ 206 գարերա |
Ռազմական կորուստներ | |
10,000 սպանված[4] 17 գալեոն[5] | 40,000 սպանված[4] 200 գալերա ջրասույզ եղած, վառված կամ գրավված |