Լիոնել Մեսսի
արգենտինացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Լիոնել Անդրես Մեսսի[22] (իսպ.՝ Lionel Andres Messi, հունիսի 24, 1987(1987-06-24)[4][5][6][…], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[23]), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի խաղացող և թիմի ավագ։ Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Մեսսին Արգենտինայի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է։ Ներկա պահին ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է 44 տիտղոսով։ Նրան հաճախ համեմատում են Դիեգո Մարադոնայի հետ, իսկ վերջինս նրան համարում էր իր «հետնորդը»[24][25]։ Մեսսին «Ոսկե գնդակի» ութակի մրցանակակիր է (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021,2023 թվականներ)[26][27][28][29][30][31][32]։
Լիոնել Մեսսի իսպ.՝ Lionel Messi | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Լիոնել Անդրես Մեսսի[1] | ||
Ազգությունը | իտալա-արգենտինացի | ||
Քաղաքացիությունը | Արգենտինա, Իսպանիա[2] և Իտալիա[3] | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 24, 1987(1987-06-24)[4][5][6][…] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռոսարիո, Արգենտինա | ||
Հասակ | 170 սմ[7] | ||
Քաշ | 72 կիլոգրամ[8] | ||
Դիրք | Հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր Մայամի | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
1995 - 2000 2000 - 2004 | Նյուելզ Օլդ Բոյզ<rm />Բարսելոնա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2003 - 2004 2004 - 2005 2003 - 2021 2021 - 2023 2023-ն․ժ |
Բարսելոնա Գ Բարսելոնա Բ Բարսելոնա ՊՍԺ Ինտեր Մայամի |
30 (47) 22 (6) 520 (474) 39 (13) | |
Ազգային հավաքական | |||
2005 2008 2005- |
Արգենտինա (մինչև 20) Արգենտինա (մինչև 23) Արգենտինա |
18 (14) 5 (2) 172 (98) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2019 թվականի սեպտեմբերի 23-ին հայտարարվել է, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի համաձայն՝ Մեսսին արժանացել է «The Best FIFA Men’s Player» տիտղոսին՝ հավաքելով 46 միավոր[33][34][35][36]։
Մեսսին ֆուտբոլ խաղալ սկսել է երիտասարդ տարիքում և իր հմտություններն ու ներուժը շուտով իրագործել է «Բարսելոնայում»։ Նա «Նյուելս Օլդ Բոյսի» երիտասարդական թիմից «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականին։ 2004-2005 մրցաշրջանում նա դարձավ թիմի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում գոլի հեղինակ է դարձել։ Մեսսին շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ՝ երկու անգամ հաղթելով Լա Լիգ յում (2005, 2006 թթ.) և Չեմպիոնների Լիգայում (2007 թ.)։
2006-2007 մրցաշրջանից նա դարձավ հիմնական կազմի խաղացող, դարձավ հեթ-տրիկի հեղինակ «Էլ Կլասիկոյում» և մրցաշրջանն ավարտեց 14 գոլով՝ մասնակցելով լիգայի 27 խաղի։ 2008-2009 մրցաշրջանը հաջողված էր Մեսսի համար. նա խփեց 38 գոլ և կարևոր դեր խաղաց իր թիմի հաղթարշավում։ Այդ սեզոնում Բարսելոնան հաղթեց Լա Լիգայում, նվաճեց Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգայի գավաթը։ 2009-2010 մրցաշրջանում Մեսսին դարձավ 47 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդոյի ռեկորդը, իսկ 2010-2011 մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում միասին դարձավ 53 գոլի հեղինակ։
Մեսսին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու եզրափակիչներում էլ դառնալով գոլի հեղինակ։ 2010-2011 Չեմպիոնների Լիգայում դառնալով 12 գոլի հեղինակ՝ Մեսսին դարձավ երրորդ խաղացողը պատմության մեջ, ով երեք անգամ անընդմեջ դառնում է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկու[37]։
Մեսսին 2005 ՖԻՖԱ Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն ռմբարկուն է վեց գոլերով, այդ թվում՝ երկուսը եզրափակիչ խաղում։ Շուտով նա դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի անդամ։ 2006 թ. նա դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով մասնակցեց է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, իսկ 2007 թ.-ին մասնակցեց Ամերիկայի գավաթի եզրափակչին։ 2008 թ.-ին Պեկինում նա շահեց իր առաջին միջազգային տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն։
2021 թվականի հունվարի 18-ին Մեսսին պաշտոնապես հայտարարեց, որ հեռանում է «Բարսելոնայից»[38]։ «Բարսելոնան» ևս պաշտոնապես հաստատել է Մեսսիի հեռանալու մասին լուրը[39]։
2022 թվականին Լիոնել Մեսսին Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն[40][41][42]։