Լուվր
From Wikipedia, the free encyclopedia
Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Թյուիլրի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.000 մ², որից 68.000-ը տրամադրված է ցուցահանդեսին)[8]։ Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թվականը, Արևմտյան Եվրոպայից մինչև Պարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք։ Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբանական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի «Մոնա Լիզան» (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թվականին Լուվր է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ[9]։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60.600 մ² ընդհանուր մակերեսով դահլիճներում։
Լուվր | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և հնագիտական թանգարան |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Սեն Ժերմեն լ'Օքսերուա[1] և Փարիզի 1-ին շրջան |
Վայր | Լուվրի պալատ |
Կազմված է | Լուվրի հունական, հռոմեական և էտրուսկյան հնությունների բաժանմունք, Department of Islamic Arts of the Louvre?, Department of Egyptian Antiquities of the Louvre?, Department of Near Eastern Antiquities of the Louvre?, Department of Prints and Drawings of the Louvre?, Department of Decorative Arts of the Louvre?, Լուվրի գեղանկարի բաժին, Department of Sculptures of the Louvre?, Louvre Conservation Center?, Լուվր—Լենս և departement of the Byzantine Arts and the Eastern Christians in the Louvre Museum? |
Հասցե | 75001[2]Ռիվոլի |
Հիմնադրվել է | օգոստոսի 10, 1793[3] |
Հիմնադիր | Նապոլեոն Բոնապարտ[4] |
Այցելուներ | 2 825 000 մարդ (2021)[5] |
Տնօրեն | Ժան-Լյուկ Մարտինեզ[6] և Laurence des Cars? |
Հավաքածուի չափս | 460 000 ± 5000 արխիվային միավոր[7] |
Կայք | louvre.fr(ֆր.), louvre.fr/en/(անգլ.), louvre.fr/jp/(ճապոներեն), louvre.fr/zh-hans(չին.) և louvre.fr/es(իսպ.) |