Լոռեսթան
From Wikipedia, the free encyclopedia
Լոռեսթան օսթան (պարս.՝ استان لرستان, Օսթան-է Լոռեսթան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության արևմուտքում։ Հարավից սահմանակից է Խուզեսթան, հարավ-արևելքից` Սպահան և Չհարմահալ և Բախտիարի, հյուսիս-արևելքից` Մարքազի և Համադան, հյուսիսից-արևմուտքից` Քերմանշահ, հարավ-արևմուտքից` Իլամ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 28 294 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 760 649 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Խորամաբադ քաղաքն է։
Արագ փաստեր Լոռեսթան օսթանպարս.՝ استان لرستان, Երկիր ...
Լոռեսթան օսթան պարս.՝ استان لرستان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Խորամաբադ |
Բնակչություն | ▲1 760 649 մարդ (2016)[1] |
Տարածք | 28 294 կմ² |
Սահմանակցում է | Քերմանշահի նահանգ, Իլամի նահանգ, Չհարմահալ և Բախտիարի, Խուզեսթան, Սպահանի նահանգ, Կենտրոնական նահանգ և Համադանի նահանգ |
ISO 3166-2 կոդ | IR-15 |
Փակել
Օսթանը ձևավորվել է Խուզեսթան օսթանի հյուսիսային տարածքների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։