Խուզեսթան
նահանգ Իրանում / From Wikipedia, the free encyclopedia
Խուզեսթան (պարս.՝ استان خوزستان, Օսթան-է Խուզեսթան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետությանի հարավ-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Իլամ, հյուսիսից` Լոռեսթան, արևելքից` Չհարմահալ և Բախտիարի և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, հարավ-արևելքից` Բուշեհր օսթաններին, արևմուտքից` Իրաքին, հարավից ողողվում է Պարսից ծոցի ջրերով։ Օսթանի տարածքը կազմում է 64 055 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲4 710 509 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Ահվազ քաղաքն է։
Խուզեսթան օսթան պարս.՝ استان خوزستان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ահվազ |
Բնակչություն | ▲4 710 509 մարդ (2016)[1] |
Տարածք | 64 055 կմ² |
Սահմանակցում է | Իլամի նահանգ, Բուշեր, Չհարմահալ և Բախտիարի, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Maysan Governorate?, Լոռեսթանի նահանգ և Բասրա |
Ժամային գոտի | UTC+3:30 և UTC |
ISO 3166-2 կոդ | IR-06 |
Հեռախոսային կոդ | 0632422 |
ostan-kz.ir | |
Խուզեսթան 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Խուզեսթանից անջատվել են Լոռեսթան և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթանները[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։