Խեֆրենի բուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Խեֆրենի բուրգ (արաբ․՝ هرم خفرع haram ḵafraʿ), ավելի ճիշտ Խաֆրի բուրգ, մեծությամբ երկրորդ Հին Եգիպտական բուրգը։ Գտնվում է Մեծ Սֆինքսի, ինչպես նաև Քեոփսի բուրգի և Միկերինի (Մենկաուրի) բուրգի մոտ՝ Գիզայի սարահարթում։ Կառուցված լինելով մ.թ.ա 26 դարի կեսերին և ունենալով 143,9 մ բարձրություն՝ անվանվել է Ուրթ-Խաֆրա («Մեծ Խաֆրա» կամ «Պաշտելի Խաֆրա»)։
Խեֆրենի բուրգ | |
---|---|
տեսակ | հարթ միակողմանի բուրգ, հնագիտական հուշարձան, դամբարան և Egyptian pyramids |
բարձրություն | 143,5 մետր |
լայնություն | 215,16 մետր |
ստեղծման երկիր | Հին Եգիպտոս |
գտնվում է | Գիզա և Գիզայի բուրգեր |
հավաքածու | Խեֆրենի բուրգ |
քաղաք | Գիզա[1] |
պատվիրատու | Khafra? |
Pyramid of Khafra Վիքիպահեստում |
Չնայած Խաֆրի բուրգը իր չափերով զիջում է իր հոր` Խուֆուի բուրգին, այնուամենայնիվ նրա դիրքը ավելի բարձր թմբի վրա և կտրուկ թեքությունը արժանի հակառակորդ են դարձնում Մեծ բուրգի համար։ Երկու մեծ սենյակները և երկու հատվող միջանցքները, որոնք տանում են դեպի հորիզոնական միջանցք, իրենցից ներկայացնում են Խուֆուի բուրգի համեմատ ավելի համեստ տարածք։ Գերեզմանատունը, որը գտնվում է բուրգի տակ, պատված չէ գրանիտով, չնայած այդ պաշտպանիչ նյութը առատ օգտագործվել է բուրգի ներսում (բարձր միջանցքում, պարիսպում և սարկոֆագում), ինչպես նաև դրսում (բուրգի և տաճարների հիմքի երասպատում)։ Սենյակի տանիքածածկը ապահովել է կամարաձև ծպեղներով, որոնք ավելի ամուր են, քան Խուֆու բուրգի հորիզոնական հեծանները։ Խաֆրիի գեղեցիկ, փայլուն գրանիտից ուղղանկյուն դասական ձևով կառուցված սարկոֆագը տեղադրված է եղել գերեզմանատան երեսպատման մեջ։ Կանոպաների համար որմնախորշը, որը տեղադրված է Խաֆրիի սարկոֆագի մոտ, եղել է նորամուծություն, որը ավելի ուշ մեծ տարածում է գտել։ Հիմա այդ բուրգը գտնվում է լավ վիճակում, չնայած նրա չափսերը մի քիչ փոքրացել են, և հիմա ունեն 210,5 մ x 210,5 մ հիմք և 136,4 մ բարձրություն։
Փարավոնների ժամանակ Խաֆրի բուրգը եղել է ընդամենը հոգեհանգստի համալիրի տարր, որը ներառել է իր մեջ փոքր ուղեկից բուրգը՝ հավանաբար, կառուցված Խաֆրիի կնոջ համար, պարսպի պատը, գերեզմանատունը, ճանապարհը, հովտի տաճարը և նավահանգիստը, որը նույնպես անհրաժեշտ էր կառուցել։ Համալիրի ժամանակակից վիճակը թույլ է տալիս ասել, որ նրա բոլոր տարրերը ավարտուն են եղել։ Խաֆրիի տաճարները, որոնք օրինակներ են դարձել Հին թագավորության փարավոնների համար, կառուցված են եղել բազմատոննայավոր սալիկներից և կրաքարից։ Գերեզմանտան քարե սալիկապատ մուտքի երկարությունը հասնում է 5,45 մետրի և կշռում է մինչև 42 տոննա։ Դրանք եղել են հսկայական շենքեր։ Գերեզմանատան չափսերը եղել են 113 մետրը 49 մետրի վրա, իսկ հովտի տաճարինը՝ 45 մետրը 50 մետրի վրա, որի այժմյան պահպանված բարձրությունը կազմում է 13 մետր։ Հաշվի առնելով գտնված կտորները, Խաֆրիի ներքին տաճարի քանդակագործված ստեղծագործությունների ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 200 արձանի։ Նրանց մեջ արքայի հայտնի, հիանալի պահպանված արձանը, պատրաստված է մուգ-կանաչ դիորիտից։ Տիրակալը հպարտ բազմում էր գահին՝ գեղեցիկ շարֆը գլխին և Ուռեյը ճակատին, իսկ նրա հետևում ճչում է արծվակերպ աստված Հորը։