Խիվայի խանություն
From Wikipedia, the free encyclopedia
Խիվայի խանություն[1] (ուզբ.՝ خیوه خانلیگی, պարս.՝ خانات خیوه), թյուրքական պետություն Միջին Ասիայում[2]։ Հիմնադրել է ուզբեկ Իլբարս խանը, 1512 թվականին։ Ընդգրկել է Հին Խորեզմը, Մանղշլաղի և Դիհիստանի թուրքմենական քոչավայրերը և Խորասանի հյուսիսային հատվածը։ Մայրաքաղաքները (հաջորդաբար)՝ Վազիր, Ուրգենչ և Խիվա[3]։ Բնակվել են ուզբեկներ, կարակալպակներ և ղազախներ։ Կրոնը իսլամն էր[4]։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Բնակչություն | 550 000 (1911) | |||
Մակերես | 67 521 | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն | |||
Պետության գլուխ | Խան |
16-18-րդ դարերին տեղի են ունեցել երկպառակտչական կռիվներ, ազգամիջյան (ուզբեկների և թուրքմենների միջև) ընդհարումներ, երկարատև պատերազմներ հարևան Բուխարայի, Իրանի և քոչվոր թուրքմենների դեմ։ 1740 թվականին Խիվայի խանությունը նվաճել է Նադիր շահը, որի մահից հետո (1747) նորից անկախացել է։ 1873 թվականին ռուսական զորքերը գրավեցին Խիվան[5]։ Ամուդարյայից արևելք ընկած հողերն անցան Ռուսաստանին։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Խիվայի խանությունում նույնպես սոցիալիստական շարժում բռնկվեց։ 1920 թվականի ապրիլի 26-ին հռչակվեց խորեզմի ժողովրդական Սովետական Հանրապետությունը[6]։
1924 թվականին հանրապետության տարածքը, բնակչության էթնիկական կազմի համաձայն, բաժանվեց Ուզբեկական և Թուրքմենական ԽՍՀ-ների միջև[7]։