Կալիրոե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Կալիրոե (հուն․՝ Καλλιρρόη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Արբանյակը հայտնաբերվել է Կիթ Պիկի աստղադիտարանում Սփեյսուոչ ծրագրի շրջանակներում 1999 թվականի հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում[1][5], սկզբում այն ընդունվել է որպես աստերոիդ և ստացել է 1999 UX18 նշանակումը[1][6], և միայն 2000 թվականին է պարզվեց որ այն հանդիսանում է Յուպիտերի արբանյակ, և ստացավ S/1999 J 1 նշանակումը[1][7], այդ պահին այն Յուպիտերի 17-րդ հայտնի արբանյակն էր։ Կալիրոեի աստղային մեծությունը 20,7 է[2], փաստորեն այն ավելի թույլ է երևում քան նույնիսկ գաճաճ մոլորակ Էրիսը, որի տեսանելի մեծությունն է 18,7[8]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիրոե (այլ կիրառումներ)
Կալիրոե (Յուպիտեր XVII, S/1999 J 1, 1999 UX18) Callirrhoe | |
---|---|
Սփեյսուոչ ծրագրի արբանյակի հայտնաբերման լուսանկարը | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 6 հոկտեմբեր 1999[1] թ. (Սփեյսուոչ ծրագիրի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 20,7[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 24 099 000 կմ[3][4] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,2796[3][4] |
Սիդերիկ պարբերություն | 758,82 օր[3][4] |
Թեքվածություն | 141° (խավարածրի հարթության նկատմամբ) 140° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3][4] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~8,6 կմ (ենթադրված)[2] |
Զանգված | ~8,7×1014 կգ (ենթադրված)[2] |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Կալիրոեն ունի մոտ 8,6 կմ տրամագիծ[2], և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 099 000 միլիոն կմ հեռավորության վրա, 758 օրվա ընթացքում[1][3]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 141° խավարածրի հարթության նկատմամբ (140° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,2796 է[1][3]։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է հունական դիցաբանության օվկիանուհի Կալիրոեի անունով[9]։
Կալիրոեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։
Նավավարական մանյովրի ընթացքում Նոր Հորիզոններ կայանը Յուպիտերի մետով անցման ժամանակ լուսանկարել է Կալիրոեն 2007 թվականի հունվարի 10-ին[10]։