Կառլհայնց Բյոմ
ավստրիացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Կառլհայնց Բյոմ (գերմ.՝ Karlheinz Böhm, մարտի 16, 1928(1928-03-16)[1][2][3][…], Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 29, 2014(2014-05-29)[1][2][3][…], Grödig, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[4]), ավստրիացի դերասան։ Նկարահանվել է 45 ֆիլմում և առավելապես հայտնի է դարձել «Սիսի», «Սիսի երիտասարդ կայսրուհին» և «Սիսի. Կայսրուհու դժվար տարիները» եռոլոգիայում՝ մարմնավորելով Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի դերը մարմնավորելու համար։ Ավստրիայի քաղաքացիություն ունենալուն զուգահեռ Կառլհայնց 2003 թվականին Եթովպիայի պատվավոր քաղաքացու կոչում է ստացել։ Զբաղվել է բարեգործությամբ և հիմնադրել «Մարդիկ հանուն մարդկանց» բարեգործական հիմնադրամը, որը նյութական աջակցություն է ցուցաբերում Եթովպիայում ապրող անապահով խավի մարդկանց։ Ապրել է Զալցբուրգին մոտ գտնվող Գրյոդիգում[6][7][8][9][10]։
Կառլհայնց Բյոմ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 16, 1928(1928-03-16)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Դարմշտադտ, Վայմարյան Հանրապետություն[4] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 29, 2014(2014-05-29)[1][2][3][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Grödig, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա[4] |
Քաղաքացիություն՝ | Ավստրիա Եթովպիա |
Մասնագիտություն՝ | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, բարեգործ և ակտիվիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0003337 |