Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա
From Wikipedia, the free encyclopedia
Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա (կատ.՝ Convergència Democràtica de Catalunya, CDC), Կատալոնիայի ազգայնական[1][2] և լիբերալ[1][3] կուսակցություն, որը գործունեություն էր ծավալում Կատալոնիայում (Իսպանիա) 1974 թվականից 2016 թվականն ընկած ժամանակահատվածում։ Վերափոխվել է Կատալոնիայի եվրոպական դեմոկրատական կուսակցության։
Արագ փաստեր Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա կատ.՝ Convergència Democràtica de Catalunya, Տեսակ ...
Կատալոնիայի դեմոկրատական կոնվերգենցիա կատ.՝ Convergència Democràtica de Catalunya | |
---|---|
Տեսակ | Կատալոնիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | Իսպանիա |
Առաջնորդ | Արթուր Մաս |
Հիմնադիր | Ժորդի Պույոլ[ca] |
Հիմնադրված | 1974 |
Լուծարված | 2016 |
Գաղափարախոսություն | աջակենտրոններ, կատալոնական նացիոնալիզմ[1][2] լիբերալիզմ[1][3], պահպանողականություն[1] ցենտրիզմ[4], սոցիալ դեմոկրատիա (փոքրամասնություն)[5][6][7] |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Իսպանիա, Կատալոնիա, Բարսելոնա |
Միջազգային պատկանելություն | «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն և Ազատական ինտերնացիոնալ |
Պատգամավորների կոնգրես (Ստորին Պալատ) | 8 / 350 |
Սենատ (Վերրին Պալատ) | 4 / 266 |
Եվրախորհրդարան | 1 / 54 |
Կայք | convergencia.cat |
Convergència Democràtica de Catalunya Վիքիպահեստում |
Փակել
Դա Կատալոնիայի ինքնավար համայնքի ամենամեծ քաղաքական կազմակերպությունն էր, որն ուներ ավելի քան 60 000 անդամ։ Կուսակցության լուծարումից առաջ նրա վերջին նախագահը Արթուր Մասն էր։
Կուսակցության ամբողջական հապավումը (CDC) կիրառելու փոխարեն այն հաճախ անվանում էին պարզապես Կոնվերգենցիա (Convergència)։