Կացուշիքա Հոքուսայ
From Wikipedia, the free encyclopedia
Կացուշիքա Հոքուսայ (ճապոներեն՝ 葛飾 北斎 ( լսել), հոկտեմբերի 31, 1760(1760-10-31)[1][2], Honjo, Katsushika district և Էդո, Ճապոնիա[3] - մայիսի 10, 1849(1849-05-10)[4][2][5][…], Ասակուսա, Ճապոնիա և Էդո, Ճապոնիա[3]), ճապոնացի Էդո ժամանակաշրջանի ուքիյո-է ոճի նկարիչ ու փորագրող, ու կայացմանը ազդել են Սեշշուն ու չինական տարբեր ոճեր։ Առավել հայտնի է որպես «Ֆուջի սարի 36 տեսարանի ճապ.՝ (富嶽三十六景 Ֆուգաքու Սանջուրոքու-քեյ)» հեղինակ։ Այն ներառում է 1820-ական թվականներին ստեղծված ու այժմ համաշխարհային ճանաչում ստացած «Քանագավայի մեծ ալիքը», որի կրկնօրինակները կարելի է տեսնել Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Լոնդոնի Բրիտանական թանգարանում և նույնիսկ Կլոդ Մոնեի տանը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հոքուսայը նկարել է «Ֆուձի լեռան 36 տեսարան» թե վերջին ճանապարհորդության տպավորությունների, թե որպես Ֆուջի սարին մոլեգնության հասնող սիրո արտացոլում։ Հենց այս շարքը, մասնավորապես «Քանագավայի մեծ ալիքն» ու «Պարզ եղանակի Ֆուջին» աշխատանաքները, ապահովեցին նկարչի համբավը Ճապոնիայում ու նրա սահմաններից դուրս։ Սա փաստում է նաև պատմաբան Ռիչարդ Լանը. «Իրոք, եթե կա մի բան, որ ստեղծել է Հոքուսայի անունը, դա հենց այս փառահեղ շարքն է»։ Չնայած «36 տեսարանին» նախորդող նկարչի աշխատանքները նույնպես մեծ արժեք են ներկայացնում, արևմուտքում Հոքուսային, թերևս, ճանաչեն միայն Քանագավան պատկերող փայտե տախտակներով։
Ամբողջ կյանքում Հոքուսայն ունեցել է ավելի քան 30 կեղծանուն. շատ անուններով հանդես գալը Ճապոնիայում տարածված երևույթ էր, բայց Հոքուսայն այս առումով առաջ է ընկել իր կոլեգաների մեծամասնությունից։ Կեղծանունների փոփոխությունները հաճախ են ու կապված են նկարչի ոճի փոփոխությունների հետ, դրա համար օգտագործվում են նրա կյանքն ու գործունեությունը մասերի բաժանելու համար։ Անունը, որով մենք նրան այժմ ճանաչում ենք, նկարիչը վերջնականապես իրեն է վերագրել մոտավորապես 1800 թվականին։