Կոգնիտիվ գիտություն
միջգիտաճյուղային ճանաչողության հետազոտության գիտական ուղղություն, միավորում է իմացաբանությունը, կոգնիտիվ հոգեբանությունը, նյարդաֆիզիոլ / From Wikipedia, the free encyclopedia
Կոգնիտիվ գիտություն, կոգնիտիվիստիկա (լատին․՝ cognitio «ճանաչում»), միջդիսցիպլինար գիտական ուղղություն, որը միավորում է իմացաբանությունը, կոգնիտիվ հոգեբանությունը, նյարդաֆիզիոլոգիան, կոգնիտիվ լինգվիստիկան, ոչ վերբալ հաղորդակցությունը և արհեստական բանականության տեսությունը։
Կոգնիտիվ գիտության մեջ օգտագործվում են ճանաչողական համակարգերի մոդելավորման երկու հաշվարկային մոտեցում՝ սիմվոլիցիզմ (դասական մոտեցում) և կոնեկցիոնիզմ (ավելի ուշ մոտեցում)։ Սիմվոլիցիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, որ մարդկային մտածողությունը նման է կենտրոնական պրոցեսորով համակարգչի մտածողությանը, որը հետևողականորեն մշակում է սիմվոլային ինֆորմացիայի միավորները։ Կոնեկցիոնիզմը հիմնվում է այն ենթադրության վրա, որ մարդկային մտածողությունը չի կարող նման լինել կենտրոնական թվային պրոցեսորին նեյրոբիոլոգիայի տվյալների հետ անհամապատասխանության պատճառով, այլ կարող է գործել արհեստական նյարդային կապերի միջոցով, որոնք կազմված են այսպես ասած ֆորմալ նեյրոններից, որոնք իրականացնում են տվյալների զուգահեռ մշակում[2]։
Դասական կոգնիտիվ գիտությունը անտեսում էր գիտակցության և ուղեղի ունեցած կապի խնդիրը, ինչպես նաև հոգեբանության և նեյրոբիոլոգիայի կապի խնդիրը։ Դա նրա հասցեին քննադատության պատճառ հանդիսացավ:1980-ականներին հոգեբանները և նյարդաբանները սկսեցին ավելի սերտորեն համագործակցել, ինչը հանգեցրեց նոր գիտության ստեղծմանը՝ կոգնիտիվ նեյրոբիոլոգիա,որն օգտագործում է ուղեղի վիզուալիզացիայի մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս էմպիրիկ կերպով մտավոր գործընթացները կապել ուղեղի ֆիզիոլոգիայի հետ:Եթե դասական կոգնիտիվ գիտությունը հաշվի չէր առնում գիտակցությունը,ապա ժամանակակից կոգնիտիվ նյարդաբանության մեջ գիտակցությունը համարվում է ուսումնասիրության առարկա[3]։
Կոգնիտիվիստիկան հնարավոր դարձնող կարևոր տեխնիկական նվաճում դարձան ուղեղի սկանավորման նոր մեթոդները:Տոմոգրաֆիան և այլ մեթոդները առաջին անգամ հնարավորություն են տալիս անմիջականորեն ստանալ ուղեղի աշխատանքի տվյալներ:Կարևոր դեր խաղացին նաև ավելի հզոր համակարգիչները։
Առաջընթացը կոգնիտիվիստիկայում,ինչպես ենթադրում են գիտնականները,թույլ կտա լուծել գիտակցության հանելուկը,այսինքն նկարագրել և բացատրել մարդու ուղեղում տեղի ունեցող գործընթացները,որոնք պատասխանատու են բարձրագույն նյարդային համակարգի համար:Դա հնարավորություն կտա ստեղծել այսպես կոչված հզոր արհեստական բանականության համակարգեր, որը կկարողանա ինքնուրույն սովորել,ստեղծագործել շփվել մարդկանց հետ։
Կոգնիտիվիստիկայում համատեղ օգտագործվում են համակարգչային մոդելներ՝ վերցված արհեստական բանականության թեորիայից,և փորձնական մեթոդներ՝ վերցված հոգեբանությունից և բարձրագույն նյարդային համակարգի ֆիզիոլոգիայից, մարդկային ուղեղի աշխատանքի ճշգրիտ թեորիաների մշակման համար։