Կոնստանտինոս I
From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտինոս I (հուն․՝ Κωνσταντῖνος Αʹ, օգոստոսի 2, 1868(1868-08-02)[1][2][3][…], Աթենք, Հունաստան[4] - հունվարի 11, 1923(1923-01-11)[1][2][3][…], Պալերմո, Իտալիայի թագավորություն[4]), Հունաստանի թագավոր 1913-ից 1917 և 1920-ից 1922 թվականներին։ Նա նաև Հելենական բանակի հրամանատարն էր 1897 թվականի անհաջող Հույն-թուրքական պատերազմի ժամանակ և գլխավորեց հունական զորքերը 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ, որի ժամանակ Հունաստանին անցավ մեծ տարածքներ` ներառյալ Սալոնիկը` կրկնապակելով երկրի տարածքը և բնակչությունը։ Նա բազմեց գահին 1913 թվականի մարտի 18-ին` իր հոր սպանությունից հետո։
Կոնստանտինոս I | |
---|---|
Զինվորական կոչում | գեներալ-ֆելդմարշալ |
Ծնվել է՝ | օգոստոսի 2, 1868(1868-08-02)[1][2][3][…] |
Ծննդավայր | Աթենք, Հունաստան[4] |
Մահացել է՝ | հունվարի 11, 1923(1923-01-11)[1][2][3][…] (54 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Պալերմո, Իտալիայի թագավորություն[4] |
Նեապոլ և Tatoi Royal Cemetery[5] | |
Երկիր | Հունաստան |
Տոհմ | Գլյուքսբուրգներ |
գերիշխան | |
Շրջանավարտ | Հայդելբերգի համալսարան |
Հայր | Գեորգիոս I |
Մայր | Օլգա Կոնստանտինովնա |
Երեխաներ | Գեորգ II[2], Գեորգ I, Ելենա, Հունաստանի և Դանիայի արքայադուստր, Պավել I Հունական, արքայադուստր Իրինա, Աոստայի դքսուհի և Կատերինա, Հունաստանի և Դանիայի արքայադուստր |
Հավատք | Հունական ուղղափառ եկեղեցի |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Նրա տարաձայնությունները Էլեֆթերիոս Վենիզելոսի հետ Հունաստանի Առաջին համաշխարհային պատերազմի շուրջ բերեցին ազգային պառակտման։ Կոնստանտինը ստիպեց Վենիզելոսին երկու անգամ հրաժարական տալ, սակայն 1917 թվականին լքեց Հունաստանը և պայմանավորվեց Անտանտի ուժերի հետ ռմբակոծել Աթենքը։ Նրա երկրորդ որդի Ալեքսանդրը դարձավ թագավոր։ Ալեքսանդրի մահից հետո Վենիզելոսը պարտվեց 1920 թվականի ընտրություններում և հանրաքվեով ժողովուրդը համաձայնեց նրա վերադարձին։ Նա վերադարձավ գահին երկրորդ և վերջին անգամ 1922 թվականին, երբ Հունաստանը պարտվեց 1919-1922 թվականների Հույն-թուրքական պատերազմում։ Կոնստանտինոսին փոխարինեց նրա ավագ որդին` Գեորգ II-ը։ Կոնստանտինոսը մահացավ աքսորում չորս ամիս անց Սիցիլիայում։