Կոռուպցիայի տարածվածության գործակից
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Կոռուպցիայի տարածվածության գործակիցը հաշվարկվում է 1995 թվականից սկսած յուրաքանչյուր տարի «Թրանսպարենսի ինտերնաշնալ»-ի կողմից, որը երկրները դասակարգում է ըստ այդ երկրներում կոռուպցիայի տարածվածության մակարդակի[1], ինչը որոշվում է փորձագետների գնահատականների և տարբեր մարդկանց կարծիքների հարցման միջոցով[2]։ Կոռուպցիայի տարածվածության գործակիցը, ընդհանուր առմամբ, սահմանում է կոռուպցիան, որպես պետական իշխանությունների չարաշահում, մասնավոր շահի համար[3] ։
2019 թվականի կոռուպցիայի տարածվածության գործակիցը, որը հրապարակվել է 2020 թվականի հունվարին, ներառում է 180 երկիր և կոռուպցիայի տարածվածությունը գնահատում է 100-ից(առանց կոռուպցիայի) 0(խիստ կոռումպացված) բալային համակարգով[4] ։ Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան ըստ կոռուպցիայի տարածվածության գործակցի համարվում են ամենաքիչ կոռումպացված երկրները աշխարհում՝ հետևողականորեն ապահովելով ֆինանսական թափանցիկության բարձր մակարդակ։ Մինչդեռ աշխարհի ամենակոռումպացված երկիրը համարվում է Սոմալին, այստեղ 2012 թվականից ի վեր կոռուպցիայի տարածվածության գործակիցը կազմում է 8-10՝ 100 միավորից[5] ։ Հարավային Սուդանը նույնպես համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը՝ կայուն սոցիալական և տնտեսական ճգնաժամերի պատճառով,այստեղ 2018 թվականին գործակիցը կազմել է 13՝ 100-ից[6] ։