Հ
From Wikipedia, the free encyclopedia
Հ, հ, հայկական այբուբենի տասնվեցերորդ տառը, անվանումը՝ հո. սերում է պահլավական նախատիպարից, ըստ ոմանց՝ հայկական Կ-ից։ Այբբենական համակարգում ունի կոկորդային խուլ շփական բաղաձայն հնչույթի արտահայտումը, թվային արժեքը՝ յոթանասուն, յոթանասուներորդ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կենտրոնում գտնվում է երկարը, վերին աջ կողմից իջնում է կարճը, իսկ ստորին ձախ կողմից՝ լայնը։ Սրանք նուրբերով միանում են երկարին, իսկ վերջինս թեքվում է դեպի աջ՝ տողաշարում զբաղեցնելով քիչ տեղ և դառնալով ավելի հավաք։ Դյուրագծության նպատակով կարճը հաճախ բարձրանում է տողագծից վեր և երկարին է միանում իր ստորին ծայրով՝ X («Վեհամոր Ավետարան»)։ Հետագայում լայնը կորցնում է իր նուրբը և միանում երկարին՝ ստորին ծայրից, որպես նրա շարունակություն։ Սակայն որոշ գրիչների մոտ լայնն է ընկնում, և նուրբը, իջնելով տողին ուղղահայաց, կազմում է երկարի շարունակությունը՝ Հ։
Հ, հ | |
---|---|
Տեսակ | Հայկական այբուբենի տառ |
Մեծատառ | Հ |
Փոքրատառ | հ |
Մասն է | Հայոց գրեր |
Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
Տեղը այբուբենում | 16-րդ |