Հինդի-ուրդու
From Wikipedia, the free encyclopedia
Հինդի-ուրդու, հինդուստանի (հինդի-ուրդու՝ हिन्दुस्तानी, ہندوستانی )[2]՝ պատմականորեն հայտնի որպես հինդավի, դեհլավի, հինդուստանի և ռեկհտա, Հյուսիսային Հնդկաստանի և Պակիստանի լինգվա-ֆրանկան[3][4]։ Այն հնդկական լեզու է, որը ծագել է Դելիի Բրաջ բարբառից։ Լեզվի բառապաշարում շատ են սանսկրիտից, պարսկերենից և արաբերենից փոխառված բառերը[5][6]։ Այն բազմակենտրոն լեզու է, որն ունի երկու պաշտոնական ձև՝ ժամանակակից ստանդարտ հինդի և ժամանակակից ստանդարտ ուրդու, որոնք միասին անվանվում են հինդի-ուրդու[7][8]։ Խոսակցական տարբերակները գրեթե նույնն են, և չնայած գրական տարբերակների քերականությունը ևս նույնն է, դրանք միմյանցից տարբերվում են ակադեմիական և տեխնիկական բառապաշարով։ Ուրդու լեզուն ավելի շատ է ենթարկվել պարսկերենի և արաբերենի ազդեցությանը, իսկ հինդին ավելի շատ հիմնված է սանսկրիտի վրա[9][10]։ Բրիտանական Հնդկաստանի անկախացումից առաջ հինդի, ուրդու և հինդուստանի տերմինները կիրառվում էին որպես հոմանիշներ։ Հինդուստանի տերմինը վերաբերում է խոսակցական լեզվին և Հյուսիսային Հնդկաստանի և Պակիստանի լինգվա ֆրանկային, օրինակ՝ Բոլիվուդի ֆիլմերի լեզվին, ինչպես նաև Հնդկական թերակղզուց դուրս խոսվող Հինդի լեզվի տարբերակներին։ Հինդուստանի լեզվով խոսում են նաև Մավրիկիոսի և Հարավային Աֆրիկայի փոքր թվով ժողովուրդներ։
Հինդի-Ուրդու हिन्दुस्तानी | |
---|---|
Հինդուստանի բառը դևանագարի և նաստալիկ գրերով | |
Տեսակ | բնական լեզու, կենդանի լեզու և common language? |
Ենթադաս | Western Hindi? |
Երկրներ | Հնդկաստան, Պակիստան |
Շրջաններ | Բիհար, Չատիսգարհ, Դելի, Հարյանա, Հիմաչալ Պրադեշ, Ջարկհանդ, Մադհյա Պրադեշ, Ռաջաստան, Ուտար Պրադեշ, Ուտարկհանդ[1] |
Պաշտոնական կարգավիճակ | Հինդի, Ուրդու |
Վերահսկող կազմակերպություն | Central Hindi Directorate? |
Լեզվակիրների թիվը | 329 մլն, 2001թ. |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզվաընտանիք
|
Գրերի համակարգ | Դևանագարի և ուրդուի ուղղագրություն |
ISO 639-1 | 639-1 |
ISO 639-2 | 639-2 |
ISO 639-3 | 639-3 |
Շրջաններ(կարմիր), որտեղ Հինդուստանին մայրենի լեզու է | |
Hindustani language Վիքիպահեստում |