Հիսուս Քրիստոսի մկրտություն
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսի մկրտությունը մեծ իրադարձություն է Հիսուսի կյանքում, որը նկարագրված է ավետարաններից երեքում՝ Մատթեոս, Մարկոս և Ղուկաս[Ն 1]: Մկրտությունը տեղի է ունեցել Էլ-Մաղթաս քաղաքում Հորդանան գետի ափին։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Ժամանակակից աստվածաբանների մեծամասնությունը Հովհաննես Մկրտչի կողմից Հիսուսի մկրտությունը դիտարկում է որպես պատմական մեծ իրադարձություն, որին կարելի է տալ բարձրաստիճան վստահություն[2][3][4][5][6]։ Հիսուսի խաչելությանը զուգահեռ, աստվածաբաններից շատերը այն դիտարկում են որպես Հիսուսի մասին պատմականորեն հաստատված երկու փաստերից մեկը և հաճախ այն օգտագործում են որպես պատմական Հիսուսի ուսումնասիրության սկզբնակետ[7]։
Մկրտությունը կանոնական ավետարաններում Հիսուսի կյանքի պատմության մեջ եղած իրադարձություններից մեկն է, իսկ մյուսները ներկայացնում են Հիսուսի վերափոխումը, խաչելությունը, հարությունը և համբարձումը[8][9]։ Քրիստոնեական դավանանքներից շատերը Հիսուսի մկրտությունը դիտարկում են որպես կարևոր իրադարձություն և որպես մկրտության հիմք քրիստոնեական ծեսի համար (տե՛ս նաև Գործք 19.1–7): Արևելյան քրիստոնեության մեջ, Հիսուսի մկրտությունը հիշատակվում է հունվարի 6-ին (որի հուլյան օրացույցային ամսաթիվը համապատասխանում է գրիգորյան օրացույցով 19-ին) Աստվածածնի տոնին[10]։ Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, Անգլիկանական համայնքում, լյութերական եկեղեցիներում և արևմտյան մի շարք այլ դավանանքներում, այն նշվում է հաջորդ շաբաթվա ընթացքում մեկ օր՝ տիրոջ մկրտության տոնին։ Հռոմեական կաթոլիկության մեջ Հիսուսի մկրտությունը վարդարաններից մեկն է, որը երբեմն ավելացվում է տերողորմյային։ Դա արևելյան ուղղափառ եկեղեցիներում սուրբ երրորդության տոն է։