Հյուսիսային պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային պատերազմ (1700-1721), Ռուսաստանի պատերազմը Շվեդիայի դեմ՝ Բալթիկ ծով դուրս գալու համար։ Ռուսաստանի դաշնակիցներն էին՝ Ռեչ Պոսպոլիտան, Սաքսոնիան, Պրուսիան, Դանիան։ Երկարատև դիվանագիտական նախապատրաստությունից հետո ռուսական զորքերը շարժվեցին Մերձբալթիկա, և 1700 թվականի օգոստոսի 19-ին Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Շվեդիային։ Շվեդական բանակը Կառլ XII-ի գլխավորությամբ 1700 թվականի գարնանը պարտության մատնեց Դանիային, որը և դուրս եկավ պատերազմից։ Պարտություն կրեցին նաև սաքսոնական զորքերը լեհ թագավոր Ավգուստ II-ի հրամանատարությամբ։ 1700 թվականի նոյեմբերին Կառլ XII-ի զորքերը Նարվայի մոտ պարտության մատնեցին անպատրաստ ռուսական զորքերին, դադարեցրին ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ և գլխավոր հարվածն ուղղեցին Ռեչ Պոսպոլիտային։ Ռուսաստանը ձեռնամուխ եղավ մշտական բանակի կազմակերպման, նավատորմի շինարարության, զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը։ Պետրոս I-ը առաջ քաշեց ռուս տաղանդավոր զորավարների՝ Ա. Մենշիկով, Բ. Շերեմետև և ուրիշներ։ 1701 թվականին վերսկսվեցին ռուսական զորքերի ակտիվ գործողությունները Մերձբալթիկայում։ 1702 թվականին նրանք գրավեցին Նոտեբուրգ ամրոցը, որը վերանվանվեց Շլիսելբուրգ (այժմ՝ Պետրոկրեպոստ)։ 1703 թվականին, Նևայի գետաբերանում, շվեդական Նիենշանց ամրոցի գրավումից հետո, հիմնադրվեց Սանկտ Պետերբուրգ քաղաքը, որը 1712 թվականին դարձավ Ռուսաստանի մայրաքաղաքը։ 1704 թվականին ռուսները գրավեցին Դերպտը (Դորպատ), Նարվան և Իվանգորոդը, որով և Ռուսաստանն ամրացավ Բալթիկ ծովի ափերին։ Դաշնակիցներին հարած Ռեչ Պոսպոլիտան նոր պարտություններ կրեց Շվեդիայից։ 1706 թվականին Ավգուստ II-ը ստիպված հաշտություն կնքեց Կառլ XII-ի հետ և հրաժարվեց լեհական գահից։ 1708 թվականի ամռանը շվեդական բանակը ներխուժեց Ռուսաստանի սահմանները՝ նպատակ ունենալով Սմոլենսկով հասնել Մոսկվա։ Սակայն, հանդիպելով ռուսական զորքերի դիմադրությանը, Կառլ XII շարժվեց դեպի Ուկրաինա՝ հույս ունենալով օգնություն ստանալ հետման Մազեպայից։ 1708 թվականին ռուսական զորքերը Լեսնոյեի մոտ պարտության մատնեցին շվեդական զորքերին։ 1709 թվականի ապրիլին Կառլ XII-ը պաշարեց Պոլտավան։ Հունիսի 27-ին տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ ռուսական զորքերը Պետրոս I-ի հրամանատարությամբ գլխովին ջախջախեցին շվեդական բանակը։ Այս ճակատամարտից հետո Ավգուստ II-ը վերստացավ կորցրած լեհական գահը և պատերազմ հայտարարեց Շվեդիային։ Դանիան նորից դաշինք կնքեց Ռուսաստանի հետ։ 1710 թվականին ռուսական զորքերը գրավեցին Ռիգան, Ռեելը (Տալլին), Վիբորգը, Կեկսհոլմը։ Պոլտավայի ճակատամարտից հետո Թուրքիա փախած Կառլ XII-ը Թուրքիային համոզեց պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ (1710 թվականի նոյեմբերի 20-ին)։ Սակայն Պետրոս I-ը, Թուրքիային վերադարձնելով Ազովը, կարողացավ հաշտություն կնքել և շարունակել ռազմական ակտիվ գործողությունները Մերձբալթիկայում։ 1714 թվականին ռուսական նավատորմը Պետրոս 1-ի հրամանատարությամբ Դանգուտի մոտ պարտության մատնեց շվեդական նավատորմին։ Ռուսական բանակը մոտեցավ Ստոկհոլմին։ 1720 թվականին շվեդական նավատորմը պարտություն կրեց Դրենգամի մոտ։ 1721 թվականին հաշտություն կնքվեց, որով ավարտվեց Հյուսիսային պատերազմը։ Այդ հաղթանակը, որը ցույց տվեց ռուսական բանակի և նրա զորավարների ռազմական բարձր արվեստը, եզրափակեց Ռուսաստանի դարավոր պայքարը Բալթիկ ծով ելք ունենալու համար և Պետրոս I-ի անցկացրած նշանակալի ներքին բարեփոխումների հետ միասին նպաստեց Ռուսաստանը Եվրոպայի խոշոր տերություններից մեկը դառնալու գործին[1]։
Հյուսիսային պատերազմ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս–շվեդական պատերազմներ, Լեհ–շվեդական պատերազմներ, Շվեդա–դանիական պատերազմներ | |||||||||||||
Պոլտավայի ճակատամարտ, Գանգուտի ճակատամարտ, Նարվայի ճակատամարտ, Գադեբուշի ճակատամարտ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Շվեդիայի կայսրություն (1700–1721) Հոլշթայն-Հոթրոպի դքսություն (1700–1719) Լեհ–լատվիական միություն (Վարշավայի համադաշնություն (1704) Օսմանյան կայսրություն (1710–1714) Կոզակների հետմանություն (1708–1709) |
Ռուսաստանի թագավորություն (1700–1721) Սաքսոնիայի կոմսություն (1700–1706, 1709–1719) Լեհ–Լիտվական միություն (1701–1704, 1704–1709, 1709–1719) Դանիա–Նորվեգիա (1700, 1709–1720) Կոզակների հետմանություն (1700–1708, 1709–1721) Պրուսիա (1715–1720) Հաննովերի կոմսություն (1715–1719) Միացյալ Թագավորություն (1717–1719) Մոլդովա (1711) | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Կառլ XII (1700–1718) Էլեոնորա I (1718–1720) Ֆրեդերիկ I (1720–1721)
Ֆրեդերիկ IV † (–1702)
Իվան Մազեպա † (1708–) |
Պետրոս I
Ավգուստ II
(անհատական դրոշ)
Իվան Մազեպա (1700–1708)
Գեորգ I (անհատական դրոշ) |