Հյուսիսծովյան կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսծովյան կայսրություն, հայտնի է նաև որպես Անգլո-Սկանդինավյան կայսրություն (դան․՝ Nordsøimperiet, դանիերենից տառադարձմամբ՝ «նորդսյոիմպերիետ»), միջնադարյան պետություն Հյուսիսային Եվրոպայում, որը գոյություն է ունեցել երկու տասնամյակից ավելի՝ 1013-1042 թվականներին։ Արդի պատմագիտության մեջ «Հյուսիսային ծովի կայսրություն» եզրն օգտագործվում է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի անձնական ունիան (միացյալ թագավորությունը) անվանակոչելու համար։ Ունիան ձևավորվում է վիկինգների նվաճողական արշավանքների արդյունքում, իսկ թագավորության անկումն էլ, իր հերթին, ազդարարում է Վիկինգների դարաշրջանի ավարտը[1]։
Հյուսիսծովյան կայսրություն | ||||
Անգլո-սկանդինավյան կայսրություն | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հյուսիսծովյան կայսրության աշխարհագրական սահմանները, Հյուսիսային Եվրոպա, 11-րդ դար | ||||
Պետական կարգ | բացարձակ միապետություն | |||
Մայրաքաղաք | Ռիբե | |||
Թագավորանիստ ոստան | մայրաքաղաք | |||
Պետության գլուխ | թագավոր (Անգլիայի թագավոր, Դանիայի թագավոր, Նորվեգիայի թագավոր) | |||
Արքայատոհմ | Քնյութլինգների արքայատոհմ | |||
Լեզու | հին անգլերեն, հին սկանդինավերեն | |||
Կրոն | Սկանդինավյան դիցաբանություն, քրիստոնեություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Վիկինգների ժամանակաշրջան | |||
Հասարակարգ | Ավատատիրական հասարակարգ | |||
Հիմնադրում | 1013 թվական` Կանութ Դանիացի կողմից Անգլիայի նվաճմամբ | |||
Հզորության գագաթնակետ | Կնուդ I Մեծի օրոք | |||
Անկում | 1042 թվական | |||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- 1013 թվական | Կանութ Դանիացին արշավում է Անգլիա | |||
- 1016 թվական | Ասանդունի ճակատամարտ | |||
- 1018 թվական | Կանութ Դանիացին դառնում է Դանիայի արքա | |||
- 1026 թվական | Հելգեի ճակատամարտ | |||
- 1042 թվական | Հարդեկնուդ արքայի մահ և կայսրության անկում | |||
Ներկայիս տարածքում | Նորվեգիա Անգլիա Շոտլանդիա Դանիա Շվեդիա | |||
| ||||
Պատմության պորտալ |
986 թավակից Դանիայի և 1000 թվականից Նորվեգիայի թագավորի տիտղոսը կրող Կանութ Դանիացին (հայտնի է նաև Սվեն Երկարամորուս անվամբ) 1013 թվականին արշավում է Բրիտանիա։ Նրա որդին և օրինական իրավահաջորդը հանդիսացող Կնուդ I-ը, ով հետագայում ստանում է «Մեծ» պատվանունը, նվաճում է անգլիական թագը և միավորում երեք թագավորությունները։ Նրա մահից հետո՝ 1035 թվականին, Հյուսիսծովյան կայսրությունը վերստին կազմալուծվում է, սակայն հաջորդ արքա Հարդեկնուդի միավորիչ գործունեության արդյունքում երեք թագավորությունները շարունակում են կառավարվել վիկինգյան Քնյութլինգների արքայատոհմի ներկայացուցիչների կողմից։
1042 թվականին մահանում է Հարդեկնուդը և հենց նույն տարում էլ միացյալ թագավորությունն անկում է ապրում։ Հարդեկնուդը դառնում է Անգլիայում և Շոտլանդիայում իշխած վերջին սկանդինավյան միապետը։
Հյուսիսծովյան կայսրությունը տալասակրատիկ տիպի բացարձակ միապետություն էր՝ ծովարարություն[2], որը ձևավորվել էր Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի միավորման, ինչպես նաև որոշ տարածքային նվաճումների արդյունքում։ Իր գոյության ժամանակահատվածում համարվում էր Եվրոպայի գլխավոր քաղաքական ուժերից մեկը, որն իր ազդեցիկ դիրքն էր ուներ տարածաշրջանում։ Իր հզորության գագաթնակետին՝ Կնուդ I Մեծի օրոք, Հյուսիսծովյան կայսրությունը դիտարկվում էր որպես Արևմտյան Եվրոպայի երկրորդ երկիրը՝ ըստ ռազմաքաղաքական ներուժի՝ այդ առումով զիջելով միայն գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությանը[3]։