Մադամ Բատերֆլայ
From Wikipedia, the free encyclopedia
Մադամ Բատերֆլայ (իտալ.՝ Madama Butterfly, բեմադրվել է նաև «Չիո-Չիո-Սան» (Cio-Cio-San) անունով), իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի օպերա (հեղինակների բնորոշմամբ՝ tragedia giapponese- «ճապոնական ողբերգություն») երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ջուզեպե Ջակոզայի և Լուիջի Իլիկայի ըստ Դևիդ Բելասկոյի «Մադամ Բատերֆլայ» պիեսի, որն իր հերթին հիմնված է Ջոն Լոնգի պատմվածքի վրա։ Առաջնախաղը կայացել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում 1904 թ. փետրվարի 17-ին։ Նոր՝ վերամշակված տարբերակը բեմադրվել է 1904 թ. մայիսի 28-ին Բրեշիայի «Գրանդե» թատրոնում։
Մադամ Բատերֆլայ իտալ.՝ Madama Butterfly | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Կոմպոզիտոր | Ջակոմո Պուչինի |
Լիբրետտոյի հեղինակ | Ջուզեպե Ջակոզա, Լուիջի Իլիկա |
Լիբրետտոյի լեզու | իտալերեն |
Սյուժեի աղբյուր | Դևիդ Բելասկո. «Գեյշա» պիես |
Գործողությունների քանակ | 2 արար[1] և 3 արար |
Գործողության տեղ | Նագասակի[2] |
Կերպարներ | Cio-Cio-san (Madama Butterfly)?, B.F. Pinkerton?, Kate Pinkerton?, Sharpless?, The Bonze?, Yakuside?, The Imperial Commissioner?, The Official Registrar?, Cio-Cio-san's mother?, The aunt?, The cousin?, Suzuki?, Goro?, Prince Yamadori?, Dolore ("Sorrow")? և Q63677476? |
Ստեղծման տարեթիվ | դեկտեմբերի 27, 1903[2] |
Առաջնախաղի տարեթիվ | փետրվարի 17, 1904[2][1], մայիսի 28, 1904 և հունվարի 2, 1906 |
Առաջնախաղի վայր | Միլան |
Հրատարակման տարեթիվ | փետրվարի 15, 1904 |
Madama Butterfly (Puccini) Վիքիպահեստում |
«Մադամ Բատերֆլայ»-ը պատկանում է Պուչինիի լավագույն ստեղծագործությունների թվին, ներկայումս ընդգրկված է աշխարհի բազմաթիվ օպերային թատրոնների խաղացանկերում։ Երևանի Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից բեմադրվել է 1934 թ. /դիրիժոր - Գ. Բուդաղյան, բեմ.- Ա. Բուրջալյան/[3], 1944 թ. /դիրիժոր - Գ. Բուդաղյան, բեմ.- Ա. Գուլակյան/[4], 1950 թ. /դիրիժոր - Գ. Բուդաղյան, բեմ.- Գ. Մելքումյան/[5] և 1986 թ. /դիրիժոր – Յու. Դավթյան, բեմ. – Տ. Լևոնյան/[6]