Մալագա
Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա / From Wikipedia, the free encyclopedia
Մալագա (իսպ.՝ Málaga, /ˈmæləɡə/, Իսպաներեն: [ˈmalaɣa]), քաղաք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիա ինքնավար համայնքում, Կոստա դել Սոլ տարածաշրջանում (իսպաներեն՝ Costa del Sol, բառացի թարգմանած նշանակում է Արևի ափ)։ Նույնանուն մարզի (պրովինցիայի) վարչական կենտրոնն է։ Ընկած է Միջերկրական ծովի ափին, Ջիբրալթարի նեղուցից մոտավորապես 100 կիլոմետր դեպի արևելք, Աֆրիկայի հյուսիսից շուրջ 130 կիլոմետր հեռավորության վրա։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 578.460[1]. այդ ցուցանիշով մարզում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ հաջորդելով Սևիլյային, իսկ ամբողջ Իսպանիայում՝ վեցերորդ տեղը[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալագա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մալագա | |||||
Málaga | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Երկիր | ԻսպանիաԻսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Անդալուզիա | ||||
Մարզ | Մալագա | ||||
Ներքին բաժանում | Campanillas (District 9)?, Centro (District 1)?, Este (District 2)?, Ciudad Jardín (District 3)?, Bailén-Miraflores (District 4)?, Palma-Palmilla (District 5)?, Cruz de Humilladero (District 6)?, Carretera de Cádiz (District 7)?, Churriana (District 8)?, Puerto de la Torre (District 10)? և Teatinos-Universidad (District 11)? | ||||
Գլխավոր կոնսուլ | Ֆրանցիոսկո Դե Լա Տորրե Պրադոս | ||||
Հիմնադրված է | 1834 թ. | ||||
Մակերես | 395 կմ² | ||||
ԲԾՄ | 11±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | Իսպաներեն | ||||
Բնակչություն | 568․507 մարդ (2010) | ||||
Ազգային կազմ | Իսպանացիներ | ||||
Կրոնական կազմ | Հռոմի կաթոլիկ եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 95 | ||||
Փոստային դասիչ | 29001-29018 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MA | ||||
Պաշտոնական կայք | malaga.eu | ||||
| |||||
Մալագան ունի մոտավորապես 2.800 տարվա պատմություն, համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից մեկը և շարունակաբար, մշտապես բնակեցված ամենահին քաղաքներից մեկը ամբողջ աշխարհում։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով բնակավայրը հիմնադրել են փյունիկեցիներ մեր թվականությունից առաջ շուրջ 770 թվականին և կոչել են Malaka[2] (փյունիկերեն՝ 𐤌𐤋𐤊𐤀, mlkʾ).[3]: Մ. թ. ա. 6-րդ դարից քաղաքն ընկել է կարթագենցիների, մ. թ. ա. 218 թվականից՝ հռոմեացիների տիրապետության տակ և արձանագրություններում հիշատակվել է լատինատառ Malaca անվանաձևով։ Հինհռոմեական կայսրության անկումից և վեստգոթերի տիրապետության ավարտից հետո բնակավայրին շուրջ 800 տարի տիրել են մուսուլմանները և անվանակոչել Mālaqah (արաբ․՝ مالقة): 1487 թվականին՝ Գրանադայի պատերազմի ընթացքում, քաղաքը միացվել է Կաստիլիայի թագավորությանը։ Փյունիկյան, հինհռոմեական, արաբական և միջնադարյան քրիստոնեական ժամանակաշրջաններից պահպանված հնագիտական մնացորդներն ու պատմական հուշարձանները, կատարելով յուրօրինակ բացօթյա թանգարանի դեր, ցուցադրում են Մալագայի շուրջ երեքհազարամյա պատմությունը։
Այս քաղաքում են ծնվել կամ իրենց կյանքի նշանակալից հատված անցկացրել մեծահամբավ նկարիչ ու քանդակագործ Պաբլո Պիկասոն, հրեա բանաստեղծ ու փիլիսոփա Սոլոմոն իբն Գաբիրոլը, կինոդերասան Անտոնիո Բանդերասը և նշանավոր այլ անձինք։
Մալագայի տնտեսության կարևոր ճյուղերն են զբոսաշրջությունը, շինարարությունը, տեխնոլոգիական ու տրանսպորտային ծառայությունները, լոգիստիկան։ Այստեղ են գործում Անդալուսիայի տեխնոպարկը[4], տարածաշրջանի խոշորագույն բանկը՝ Unicaja-ն և այլ կարևոր հիմնարկ-ձեռնարկություններ, որոնց գործունեության շնորհիվ Մալագան տնտեսական ակտիվության տեսակետից Իսպանիայում գրավում է չորրորդ տեղը՝ զիջելով միայն Մադրիդին, Բարսելոնին ու Վալենսիային[5]։ Մալագան տրանսպորտային կարևոր կենտրոն է. ունի խոշոր նավահանգիստ, միջազգային օդանավակայան, արագընթաց երկաթուղով ու ավտոմայրուղիներով կապված է մեծ ու փոքր բազմաթիվ բնակավայրերի հետ։