Մալյորկա
From Wikipedia, the free encyclopedia
Մալյորկա կամ Մայորկա (կատ.՝ Mallorca, իսպ.՝ Mallorca)[4], կղզի Միջերկրական ծովում։ Այն Բալեարյան կղզիներ կղզեխմբի ամենամեծ կղզին է, գտնվում է Իսպանիայում։
Մալյորկա | |
---|---|
Տեսակ | կղզի և վարչատարածքային միավոր |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածքային միավոր | Balearic Islands? |
Վայր | Միջերկրական ծով |
Մասն է | Gymnesian Islands? |
Մակերես | 3620 կմ²[2] |
Ամենաբարձր կետը | Puig Major? |
Բնակչություն | 914 564 մարդ (հունվարի 1, 2022)[3] |
Կղզու մայրաքաղաքը Պալմա դե Մալյորկան է, որը նաև Բալեարյան կղզիներ ինքնավար համայնքի մայրաքաղաքն է։ Բալեարյան կղզիները ստացել են Իսպանիայի ինքնավար տարածքի կարգավիճակ 1983 թվականից[5]։ Կաբրերա կղզեխումբը վարչականորեն մտնում է Մալյորկայի խմբի մեջ (Պալմա մունիցիպալետ)։ Մալյորկայի հիմն է Լա Բալանգուերան։
Բալեարյան մյուս կղզիների նման, Մալյորկան զբոսաշրջության կենտրոն է համարվում հիմնականում Գերմանիայից և Միացյալ թագավորությունից ժամանած զբոսաշրջիկների համար։ Պալմա դե Մալյորկայի օդանավակայանը ամենազբաղվածներից է Իսպանիայում, 2014 թվականին այն սպասարկել է 23,1 միլիոն ուղևորի[6]։
Կղզու անվանումը գալիս է լատիներեն insula maior արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է "ավելի մեծ կղզի": Հետագայում վերափոխվել է Maiorica -ի, "ավելի մեծ մեկը", ի լրացումն Menorca -ի, որը նշանակում է "ավելի փոքր մեկը":