Մանուկ Բեյ
From Wikipedia, the free encyclopedia
Մանուկ Բեյ իսկական անունը Մանուկ Մարտիրոսի Միրզայան (1769[1], Ռուսե, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 20, 1817(1817-07-20)[1], Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[1]), ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ։
Մանուկ Բեյ | |
---|---|
Ծնվել է | 1769[1] |
Ծննդավայր | Ռուսե, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 20, 1817(1817-07-20)[1] |
Մահվան վայր | Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դիվանագետ և պետական գործիչ |
Երեխաներ | Եկատերինա Լազարևա |
Manuc Bei Վիքիպահեստում |
1802 թվականին Վալաքիայի իշխանից ստացել է ազնվականի տիտղոս, 1806 թվականին նշանակվել Ռուշչուկի գավառապետի խորհրդական։ 1807 թվականին թուրք-դանուբյան զորքի հրամանատար Մուսաաֆա փաշան Մանուկ Բեյին է հանձնել բանակի մատակարարման, ռուսների հետ հաշտության բանակցություններ վարելու գործը։ 1808 թվականին թուրք, սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի և բեյի աստիճան, բայց ունեցել է ռուսական կողմնորոշում։ Ռուսական հրամանատարությանն աջակցելու համար 1810 թվականին պարգևատրվել է Մ. Վլադիմիրի III աստիճանի խաչով։ Դանուբյան ռուսական բանակի հրամանատար Միխայիլ Կուտուզովը Մանուկ Բեյի իջևանատանն էր հաստատել իր բանակի շտաբը։ Գործուն մասնակցություն է ունեցել 1812 թվականի ռուս-թուրքական հաշտության պայմանագրի կնքմանը։ Խուսափելով թուրք, կառավարության հաշվեհարդարից, 1813 թվականին Բուխարեստից անցել է Տրանսիլվանիա, ապա հաստատվել Քիշնևում և դարձել ռուսահպատակ։ 1814 թվականին Մանուկ Բեյին շնորհվել է պետական խորհրդականի աստիճան։
Մանուկ Բեյը մեծ ծառայություններ է մատուցել Ռուշչուկի և բալկանյան այլ քաղաքների տնտեսական զարգացմանը (տրամադրել է փոխառություններ, հիմնել մանուֆակտուրաներ, կալվածքներ են)։ Նրա անվամբ Բուխարեստում կոչվել է փողոց, Ռումինիայում՝ երկու գյուղ։
Ռումինասի պատմաբան Գեորգի Բեզվիկոնին Մանուկ Բեյի վերաբերյալ ունի մենագրություն` «Հայերը Բեսարաբիայում։ Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը։ Մանուկ բեյ» (1934) , որը Բեսարաբիայի հայ գաղթավայրի պատմության ուսումնասիրության առաջին լուրջ փորձն է[2]։