Մարկ Սելբի
From Wikipedia, the free encyclopedia
Մարկ Էնթոնի Սելբի (անգլ.՝ Mark Anthony Selby, հունիսի 19, 1983(1983-06-19)[3][4], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6][7]), անգլիացի սնուկերիստ, 2014[8][9], 2016 և 2017 թվականի սնուկերի աշխարհի առաջնության հաղթող, եռակի Մասթերսների հաղթող (2008, 2010, 2013), հաղթել է երեք վարկանիշային մրցաշար - Welsh Open 2008, Շանհաի մաստերս 2011 և UK Championship 2012, նաև 2007 թվականի սնուկերի աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից։ Սնուկերի պատմության 100-րդ Ամենաբարձր բրեյկի հեղինակ (147 միավոր)[10][11]; ներկայիս սերնդի ամենահաջողակ սնուկերիստներից մեկն է։ Վարկանշային աղյուսակի ներկայիս առաջատարն է։ Սնուկերի պատմության մեջ Եռակի թագի բոլոր երեք տիտղոսները նվաճած սնուկերիստներից մեկն է։ Իր կարիերայի ընթացքում կատարել է երկու Ամենաբարձր բրեյկ — 147 միավոր։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Քաղաքացիություն | Անգլիա |
---|---|
Մականուն | Լեսթերից ուրախիկը (անգլ.՝ The Jester from Leicester),
|
Ծննդյան թիվ | հունիսի 19, 1983 (40 տարեկան) |
Ծննդյան քաղաք և երկիր | Լեսթեր, Լեսթերշիր, Անգլիա |
Պրոֆեսիոնալ կարիերա | 1999- |
Ամենաբարձր վարկանիշ | 1-ին |
Ներկայիս վարկանիշ | 2-րդ |
Մրցանակային գումարը | GB£ 2,842,800[1] |
Ամենաբարձր բրեյկ | 147 (2 անգամ) |
Սենչուրիի քանակը | 448[2] |
Մրցաշարերում հաղթանակը | |
Ընդհանուր հաղթանակ(ներ) | 13 |
Աշխարհի առաջնություն | 3 (2014, 2016, 2017) |
Այլ վարկանշային մրցաշարեր | 3 |
Այլ մրցաշարեր | 9 |
Սելբին պրոֆեսիոնալ է դարձել 1999 թվականին 16 տարեկանում։