Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն պաշտոնապես Պահպանողական և միավորված կուսակցություն, կենտրոնական աջ կուսակցություն Միացյալ Թագավորությունում։ Իշխող կուսակցությունն է 2010 թվականից և Համայնքների պալատի խոշորագույն կուսակցությունը 288 անդամով։ Կուսակցությունն ունի նաև 234 անդամ Լորդերի պալատում, 4 անդամ` Եվրոպական խորհրդարանում, 31 անդամ` Շոտլանդիայի խորհրդարանում, 11 անդամ` Ուելսի ազգային ժողովում, 8 անդամ Լոնդոնի ժողով ում և 7,445 անդամ` տարածքային ժողովներում։
Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն անգլ.՝ Conservative and Unionist Party | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Առաջնորդ | Ռիշի Սունակ |
Հիմնադիր | Ռոբերտ Պիլ |
Հիմնադրված | դեկտեմբերի 18, 1834 |
Գաղափարախոսություն | պահպանողականություն, unionism in the United Kingdom? և տնտեսական լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | աջակենտրոն |
Շտաբ | Conservative Campaign Headquarters |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների միություն և Միջազգային դեմոկրատական միություն |
Նախորդ | Տորի, Ultra-Tories?, Scottish Unionist Party? և Լիբերալ յունիոնիստական կուսակցություն |
Կայք | conservatives.com |
Conservative Party (UK) Վիքիպահեստում |
Պահպանողական կուսակցությունը հիմնադրվել է 1834 թվականին Տորի կուսակցության կողմից և եղել է երկու առաջատար կուսակցություններից մեկը 19-րդ դարում Ազատական կուսակցության հետ միասին։ Բենջամին Դիզրայելիի օրոք կուսակցությունը կարևորագույն դեր է խաղացել Բրիտանական կայսրության քաղաքականության մեջ։ 1912 թվականին կուսակցությանը միացավ Ազատական միավորված կուսակցությունը և ձևավորվեց Պահպանողական և միավորված կուսակցությունը։ 1920-ական թվականներին Լեյբորիստական կուսակցությունը առաջ անցավ Ազատականներից և դարձավ Պահպանողականների գլխավոր հակառակորդը։ Պահպանողական վարչապետներից առավել հայտնի են Ուինսթոն Չերչիլը և Մարգարետ Թետչերը։
Դիրքավորված որպես կենտրոնական աջ բրիտանական քաղաքականությունում, Պահպանողական կուսակցությունը գաղափարապես պահպանողական է։ Կուսակցությունում տարբեր ժամանակներ առաջատար են եղել տարբեր խմբագցություններ, ներառյալ Մեկ ազգ պահպանողականությունը, Թետչերականները և լիբերալ պահպանողականները և կուսակցության տեսակետը և քաղաքականությունը փոփոխվել է պատմության ընթացքում։ Կուսակցությունը հիմնականում ընդունում է ազատ տնտեսական քաղաքականությունը` նախապավություն տալով ազատ շուկայական տնտեսությանը` սահմանափակելով կարգավորումները և սեփականության ձեռք բերումը, չնայած անցյալում այն նաև աջակցել է հովանավորման համակարգը։ Կուսակցությունը Բրիտանիայի միավորման կողմնակից է, չի ընդունում Իռլանդիաների վերամիավորումը և Ուելսի ու Շոտլանդիայի անկախությունները և պատմականորեն աջակցել է Բրիտանական կայսրության տարածքային ամբողջականությանը։