Մարգարետ Թետչեր
From Wikipedia, the free encyclopedia
Մարգարետ Թետչեր (անգլ.՝ Margaret Hilda Thatcher, հոկտեմբերի 13, 1925(1925-10-13)[1][5][3][…], Գրանտեմ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][5][6][…] - ապրիլի 8, 2013(2013-04-08)[1][5][3][…], Ռիթզ Լոնդոն, Վեստմինստեր[7][8][1][…][23]), Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը (1979-1990 թվականներին), պահպանողական կուսակցության առաջնորդ (1975-1990 թվականներին), բարոնուհի (1992 թվականին)։ Հայտնի է որպես «երկաթե տիկին» (iron lady)։ Նա առաջին կինն է, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
Մարգարետ Թետչեր Margaret Thatcher | ||
| ||
---|---|---|
4 Մայիս 1979 - 28 Նոյեմբեր 1990 | ||
Նախորդող | Ջեյմ Կալագեն | |
Հաջորդող | Ջոն Մեյջոր | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1][2] | |
Կրթություն՝ | Սիթիի իրավաբանական դպրոց, Կեստևեն և Գրանթհեմ իգական դպրոց[3][4] և Սոմերվիլ Քոլեջ (1947)[3][4] | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, քիմիկոս, ինքնակենսագիր, բարիսթեր և պետական գործիչ | |
Ազգություն | սպիտակ բրիտանացի | |
Դավանանք | մեթոդիզմ և Անգլիկան եկեղեցի | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 13, 1925(1925-10-13)[1][5][3][…] | |
Ծննդավայր | Գրանտեմ, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][5][6][…] | |
Վախճանի օր | ապրիլի 8, 2013(2013-04-08)[1][5][3][…] (87 տարեկան) | |
Վախճանի վայր | Ռիթզ Լոնդոն, Վեստմինստեր[7][8][1][…] | |
Թաղված | [9] | |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[10] | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Margaret Hilda Roberts[11][12] | |
Հայր | Ալֆրեդ Ռոբերտս[3][1] | |
Մայր | Beatrice Ethel Stephenson?[3][1] | |
Ամուսին | Denis Thatcher?[1][3] | |
Զավակներ | Մարկ Թետչեր[3] և Carol Thatcher?[3] | |
Կայք՝ | margaretthatcher.org | |
Պարգևներ | ||
1950 թվականին Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի (Սոմերվիլ քոլեջ) բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի Պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թվականին ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թվականին ստացել է փաստաբանի վկայական։ 1959 թվականին ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թվականներին եղել է սոցիալական ապահովության նախարար։
1970-1974 թվականներին Մարգարետ Թետչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթի կառավարությունում։ Պահպանողական կուսակցության նոր ղեկավարի ընտրություններում 1975 թվականին հաղթեց Հիթին, և դարձավ խորհրդանական ընդդիմության ղեկավար, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցություններից մեկը ղեկավարած առաջին կինը։ 1979 թվականի համընդհանուր ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակից հետո Մարգարեթ Թետչերը դարձավ վարչապետ։
Լինելով կառավարության ղեկավար՝ կատարեց քաղաքական և տնտեսական բարեփոխումներ չեղարկելով այն ամենը, ինչ նա համարում էր երկրի անկման պատճառ։ Նրա քաղաքական փիլիսոփայությունը և տնտեսական քաղաքականությունը հիմնվում էին հիմնականում ֆինանսական համակարգի վերակարգավորման վրա, ճկուն աշխատաշուկայի ապահովմանը, պետական ձեռնարկությունների մասնավորեցմանը և արհմիությունների ազդեցության թուլացմանը։ Թետչերի ամենաբարձր հանրաճանաչությունը սկսեց անկում ապրել նրա իշխանության առաջին տարիներին անկման և անաշխատության բարձր մակարդակի համար, բայց կրկին բարձրացավ 1982 թվականի Ֆոլկլենդյան պատերազմի և տնտեսական աճի ժամանակ, որը հանգեցրեց 1983 թվականին նրա վերընտրմանը։
Երրորդ անգամ Թետչերը վերընտրվեց 1987 թվականին, բայց լրացուցիչ հարկի (poll tax) մասին օրենքը և Եվրոպական միությունում Բրիտանիայի դերի մասին հայացքները նրա կառավարության անդամների շրջանակներում տարածված չէին։ Երբ Մայքլ Հեզելթայնը վիճարկեց կուսակցությունում նրա առաջնորդ լինելը, Թետչերը հարկադրված էր հրաժարական տալ վարչապետի և կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Պառլամենտի անդամ Ֆինչլիից 1959-1992 թվականներին, Համայնքների պալատից հեռանալուց հետո ցմահ ստացավ պերի կոչում և բարոնուհու տիտղոս։