Մեծ խաղ
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ խաղ, քաղաքական և դիվանագիտական առճակատում, որը գոյություն է ունեցել տասնիններորդ դարի մեծ մասի ընթացքում Բրիտանական կայսրության և Ռուսական Կայսրության միջև Աֆղանստանի և հարևան տարածքների ՝ Կենտրոնական և Հարավային Ասիայի շուրջ։ Ռուսաստանը վախենում էր Կենտրոնական Ասիա Բրիտանական առևտրային և ռազմական ներխուժումից, իսկ Մեծ Բրիտանիան վախենում էր Ռուսաստանի ներխուժումից, հավելելով, որ վերջինս Հնդկաստանը որպես ևս մեկ «գոհար, կավելացնի իր թագին», հսկայական այն կայսրությանը, որը Ռուսաստանը կառուցում էր Ասիայում։ Դա հանգեցրել էր անվստահության մթնոլորտի աառաջացմանը և պատերազմի մշտական սպառնալիքի տակ էր պահում երկու կայսրություններին[1][2][3]։
Մեծ Խաղ անգլ.՝ The Great Game | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կենտրոնական Ասիայի քարտեզ - Աֆղանստանը և ռուս-բրիտանական տարածքների հետ նրա կապը, 1885 | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Ռուսական կայսրություն | Բրիտանական կայսրություն |
Մեծ խաղը սկսվել է 1830 թվականի հունվարի 12-ին, երբ Լորդ Էլենբորոուն` Հնդկաստանի Վերահսկիչ Խորհրդի նախագահը, Հնդկաստանի գեներալ-մարզպետ Լորդ Ուիլյամ Բենթինկին հանձնարարեց ստեղծել նոր առևտրային ճանապարհ դեպի Բուխարայի էմիրություն[2][3][4]։ Մեծ Բրիտանիան մտադիր էր Աֆղանստանի էմիրության նկատմամբ վերահսկողություն ձեռք բերել և այն դարձնել պրոտեկտորատ, և Օսմանյան կայսրությունը, Պարսկական կայսրությունը, Խիվայի խանությունը և Բուխարայի էմիրաթությունը օգտագործել որպես բուֆերային պետություն երկու կայսրությունների միջև։ Դա կպաշտպաներ ինչպես Հնդկաստանը, այնպես էլ անգլիական առանցքային ծովային առևտրային ուղիները, Պարսից ծոցի ափին Ռուսաստանի դեմ խոչընդոտ հանդիսանալով և վերջինիս խոչընդոտելով Հնդկական օվկիանոսում նավահանգիստ ձեռքբերել[2][3]։ Ռուսաստանն առաջարկեց Աֆղանստանը դարձնել չեզոք գոտի[5]։ Արդյունքները եղան Անգլո-աֆղանական առաջին պատերազմը 1838 թվականին, Անգլո-սիկհական առաջին պատերազմը 1845 թվականին, Անգլո-սիկհական երկրորդ պատերազմը 1848 թվականին, Անգլո-աֆղանական երկրորդ պատերազմը 1878 թվականին, նաև Խիվայի, Բուխարայի և Կոկոնդի էմիրությունների բռնակցումը Ռուսաստանին։
Պատմաբանները Մեծ խաղի ավարտը համարում են 1895 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրած Պամիրի սահմանային հանձնաժողովի արձանագրությունները[6], երբ որոշվեց Աֆղանստանի և Ռուսական կայսրության միջև սահմանը[7][8][9][10]:p14։ Ռեդյարդ Քիփլինգի 1901 թվականին գրած Քիմ վեպի շնորհիվ այս տերմինը ճանաչում ստացավ և նոր իմաստ հաղորդեց Մեծ տերությունների մրցակցությանը[11]։ Այն ավելի մեծ տարածում ձեռք բերեց 1979 թվականից` խորհրդա–աֆղանական պատերազմից հետո[12]։